Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը լավ փորձաքար է ՍԴ անդամների համար․ Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանի խորհրդարանը երեկ ընդունեց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին հարցը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից նախագծին կողմ էր եղել 98-ը, դեմ՝ մեկը։ Ըստ այդմ՝ դիմումն ուղարկվելու է Բարձր դատարան։

Հաջորդ գործողություններն այլեւս Դատարանի տիրույթում են։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ խմբակցության դիմումը քննության ընդունելու պահից ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցվելու են մինչեւ դատաքննության ավարտը: Թովմասյանը դատավարությանը ներգրավվելու է բացառապես որպես պատասխանող:

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ՍԴ-ն ընդունելու է կամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու կամ դիմումը մերժելու մասին որոշում։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Իսկ եթե օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովը հրաժարվի դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չառարկի դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է լինելու կարճման:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

- Տիկին Ջուլհակյան, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանն իր վերջին հարցազրույցում, ըստ էության, քաղաքական հայտարարություններ էր անում՝ մասնավորապես նշելով, թե իշխանությունը փորձում է չեզոքացնել խանգարող մարդկանց, կամ որ ինքն այս պահին ունի նույն հոգեվիճակը, ինչ սահմանին կանգնած զինվորը, եւ այլն։ Ձեր կարծիքով՝ այդ հայտարարությունները կարո՞ղ են ճնշում կամ ազդեցություն ունենալ ՍԴ մյուս անդամների որոշումների վրա։

- Իմ խորին համոզմամբ՝ Հրայր Թովմասյանի ամբողջ հարցազրույցն էր ինքնին քաղաքական։ Եւ նա դա խոստովանեց, երբ ասաց, թե մենք իրավական գործընթացում ենք, դրա համար իրավական գնահատականներ չի հնչեցնի՝ հետագայում ՍԴ անդամների վրա ճնշում չգործադրելու համար։ Սրանից հետո Թովմասյանը սկսեց քաղաքական հայտարարությունների շարանը՝ հերթական անգամ ապացուցելով մեր այն թեզը, որ նա՝ որպես ՍԴ անդամ, չի պահպանում քաղաքական չեզոքություն պահելու օրենքի պահանջը։ Չեմ բացառում, որ այդ հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ Դատարանի մյուս անդամների վրա, բայց միաժամանակ կարծում եմ՝ նրանք շփման ավելի ուղիղ եւ արդյունավետ խողովակներ ունեն, հետեւաբար, եթե ազդեցություն լինելու է, ապա կլինի անկախ այդ հարցարզույցից։

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հայտարարեց, որ ձեր խմբակցությունը կընդունի ՍԴ-ի կայացրած ցանկացած որոշում։ Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ Դատարանի անդամները կողմ կքվեարկեն նախագծին։ Բացի այդ, հայտնի է, որ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում որեւէ դիմումի քննության, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունները քննության ընթացքում կասեցվելու են, կարող է նաեւ քվորում չապահովելու խնդիր առաջանալ։

- Երաշխիք իհարկե չկա, բայց միեւնույն ժամանակ չենք կարող բացառել, որ գուցե ՍԴ անդամներից առնվազն ոմանց մոտ ողջախոհությունը գլուխ կբարձրացնի եւ նրանք կհասկանան, որ պետք է լրջորեն զբաղվեն Դատարանի հեղինակությամբ, անաչառության եւ անկողմնակալության ապահովմամբ, որը նրանց ուղիղ պարտականությունն է․ ՍԴ մասին օրենքով եւ Սահմանադրույթամբ՝ ՍԴ դատավորի վրա դրված է ուղղակի պարտականություն՝ իրականացնել այնպիսի գործունեություն եւ կատարել այնպիսի գործողություններ, որոնք որեւէ պարագայում չեն վնասի դատարանի հեղինակությանը եւ որ իրենց գործունեությունն ուղղված կլինի անաչառության ապահովմանը։ Կարծում եմ՝ մեր ներկայացրած դիմումը լավ փորձաքար է նրանց համար։ Հետագայում Դատարանի որեւէ որոշման փաստարկներին ծանոթանալով կտեսնենք, թե որքան էր ՍԴ անդամներին իրականում հուզում իրենց անմիջական պարտականությունների կատարումը եւ Սահմանադրական դատարանի՝ որպես պետության բարձր դատարան՝ հեղինակությունը։ Եզրակացություններ կկարողանանք անել միայն կայացվելիք որոշման հիմքերին ծանոթանալուց հետո։ Ինչ վերաբերում է քվորում ապահովելուն՝ չեմ կարծում, թե անդամներից որեւէ մեկն այս գործին մասնակցելու անհամատեղելիություն ունի, բայց եթե որեւէ մեկը ունի շահագրգռվածություն կամ շահերի բախում եւ չի կարողանա անաչառ որոշում կայացնել, դրա մասին պետք է հայտարարի։

- Տիկին Ջուլհակյան, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Նա նաեւ ԱԺ-ում է պատրաստվում նախագիծ շրջանառել։ Հետաքրքիր է՝ կմիանա՞ք Բաբաջանյանի նախաձեռնությանը, եւ ձեր կարծիքով նշյալ հանգամանքին պե՞տք է տրվի քրեաիրավական գնահատական։

- Ես անպայման կմիանամ պարոն Բաբաջանյանի նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդմանը, իմ կարծիքով՝ իրավապահներն առնվազն պետք է ուսումնասիրեն այն փաստական հանգամանանքները, որոնք ընկած են նրա ներկայացրած դիմումի հիմքում, եւ տան համապատասխան գնահատական։ Այդ դիմումը պարտադիր պետք է քննարկվի, որովհետեւ բոլորիս աչքի առաջ է եղել գործընթացը, որով ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, ըստ էության, զավթել է Դատարանի նախագահի աթոռը՝ մինչեւ 2035 թվականը։ Հիշում ենք՝ ինչպես որոշեցին, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը պետք է գնա վաստակած հանգստի եւ նա թոշակի տարիքը լրանալուց մի քանի օր առաջ հրաժարական ներկայացրեց, գնաց Բարձրագույն դատական խորհուրդ, ապա Թովմասյանը նախորդ Սահմանադրության նորմերի համապատասխան հապճեպ ընտրվեց ՍԴ նախագահ։ Եթե սպասեին Գագիկ Հարությունյանի թոշակի տարիքը լրանալուն, ապա Թովմասյանի նկատմամբ տարածվելու էին նոր Սահմանադրության նորմերը եւ նա ՍԴ նախագահ էր ընտրվելու վեց տարի ժամկետով, այլ ոչ թե մինչեւ 2035 թվականը։ Ընդ որում, սպասելու դեպքում նա չէր կարող ընտրվել խորհրդարանում, ՍԴ նախագահին ընտրելու էին ՍԴ դատավորները։ Սա էր պատճառը, որ Թովմասյանը իր կուսակցապետ Սերժ Սարգսյանի հետ համագործակցությամբ նման աճպարարությամբ գործուղվեց ՍԴ։ Այստեղ, իհարկե, կարող ենք քննարկել հանգամանքը, որ եղել է դատական իշխանության նպատակաուղղված զավթում․ այդ հարցը պետք է անպայման քննարկվի։

Տպել
3406 դիտում

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում