Վարչապետի «Երկրի հակառակ կողմը» վեպի հիման վրա ներկայացում է բեմադրվել. հանդիսատեսը 7-րդ անգամ 7-րդ երկնքում էր

Երեւանյան բարձրահարկ շենքերից մեկի տանիքում ՝ «Թատրոն՝ տանիքում» հանդիսատեսը եկել էր դիտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

«Երկրի հակառակ կողմը» թատրոնի այս տարվա վերջին ներկայացումն էր, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Դիտումն ավարտելուց հետո, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկայացումը հավանել է. «Շատ լավն էր, իսկապես, շատ դիպուկ էր»:

Կոլաժային ներկայացումը, որի բեմը տանիքն է, անկախության սերնդի մասին է, ովքեր հատվածներով ներկայացնում են այն ամենը, ինչը լսել են, տեսել ու զգացել: Նիկոլ Փաշինյանի վեպը պիեսի վերածելու գաղափարը ռեժիսոր Մխիթար Դանիելյանինն է: «Գրքից վերցրել եւ շեշտը դրել ենք այն գաղափարների վրա, որոնք մեզ ավելի հոգեհարազատ են եւ ավելի արդի: Ամեն ինչին մեր երիտասարդ հայացքն ենք գցել` մի քիչ խենթ, մի քիչ ծուռ».- նկատեց ռեժիսորը: Երկրի հակառակ կողմը բեմադրել են վեց հոգով:

Ներկայացման հիմքում դրվագներ են դրել` ցույց տալով, որ ունեցել ենք խնդիրներ, կարողացել ենք դրանք հաղթահարել եւ շարունակում ենք հաղթահարել: Ռեժիսորի խոսքով` նպատակն է ցույց տալ, որ միշտ կարելի է դժվարությունները հաղթահարել: Մխիթար Դանիելյանն անկեղծացավ՝ նկատելով, որ չնայած ներկայացումն առաջին անգամ չէր բեմ բարձրանում, բայց լարվածությունն առաջինից էլ շատ էր, քանի որ պատասխանատվությունն ավելի մեծ էր. երկրի վարչապետի դատին էր ներկայացվում մեջբերումներ` իր իսկ գրած գրքից:

«Կարծում եմ` ինչ արել ենք. շատ անկեղծ ենք արել եւ ինչպես վարչապետը նկատեց` բեմում դիպուկ էինք»,- եզրափակեց ռեժիսորը: Յոթերորդ անգամ հանդիսատեսը յոթերորդ երկնքում էր։

Տպել
954 դիտում

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը