ՀՖՖ-ն պնդում է՝ խաղի տոմսերը սեւ շուկայում վաճառելու դեպքով դիմել է իրավապահներին. վերջիններս նման տեղեկություն չունեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցնում է, որ Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սեւ շուկայում իրացնելու դեպքով դիմել է իրավապահ մարմիններին, որոնք զբաղվում են այդ խնդրով: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ասացին, որ իրենց այդպես է փոխանցել գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Իրավապահ մարմիններում, սակայն, նման դիմում չկա: ՀԺ-ի հարցմանը պաշտոնապես այդպես են պատասխանել ՀՀ ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, ՔԿ-ից, դատախազությունից ու ոստիկանությունից:

Սեպտեմբերի 5-ին կայացած ընտրական 5-րդ տուրի հանդիպման 14 հազար 5 հարյուր տոմսերը վաճառքի էին հանվել օգոստոսի 26-ին ու ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ սպառվել մոտ 1 շաբաթում: Հետագայում դրանք մի քանի անգամ ավելի բարձր գներով վերավաճառվում էին սեւ շուկայում: List.am կայքում կային վաճառքի մի շարք հայտարարություններ: Հանդիպման նախօրեին, օրինակ, արեւելյան տրիբունայի 3-6 հազար դրամանոց տեղերում առաջարկում էին 2 տոմս՝ 55 հազար դրամով: 1000-դրամանոց տոմսերի գները հասնում էին 8 հազար դրամի: Խաղի օրն արեւմտյան տրիբունայի 10-12 հազար դրամանոց տոմսեր կային, որ վաճառվում էին 40 հազար դրամով: Մեր զանգին ի պատասխան՝ վերավաճառողներից մեկը նշել էր, որ կարող է 1000-դրամանոց տեղերի 20-ից ավելի տոմս վաճառել 1 հատը 4000 դրամով:

Տպել
1387 դիտում

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա