ՖԱՖ-ը շարունակելու է ֆուտբոլում Արցախը ներկայացնող հակաադրբեջանական ակցիաներ անել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբը շարունակելու է Արցախը ներկայացնող ֆուտբոլային ակցիաներ անել: Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի «Դյուդելանժ» - «Քարաբագ» հանդիպման ժամանակ հայ երկրպագուները դրանով Արցախի դրոշն էին ծածանել խաղադաշտի կենտրոնում, ինչի պատճառով խաղը որոշ ժամանակով ընդհատվել էր. «Քարաբագ»-ի խաղացողները փորձել էին գնդակով հարվածել դրոնին, սակայն չէր ստացվել: Ֆեյսբուքյան էջում ՖԱՖ-ը բացատրել է, որ այսպես փորձում է պայքարել ադրբեջանցիների քարոզչության դեմ, որով վերջիններս փորձում են կեղծ տեղեկություններ տարածել աշխարհում: ՖԱՖ-ը նաեւ նշել է, որ ակցիաները շարունակվելու են:

«Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների եւ կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։

Նման քաղաքականությանն ի պատասխան՝ ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի. եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։

Ակցիաները լինելու են շարունակական»,- գրված է հայտարարության մեջ:

Անցած՝ 2018-19 մրցաշրջանում, նմանատիպ դեպք էր եղել Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Արսենալ» - «Քարաբագ» հանդիպման ժամանակ: Հայ երկրպագուն Արցախի դրոշով ու Մոնթեի պատկերով շապիկը հագած՝ խաղադաշտ էր ներխուժել:

Տպել
1805 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ