Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ առնվազն 1մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1 մլն դոլար արժողությամբ կտավ են գտել: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն: Դերասանի ու նրա նույնպես կատակերգու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայտնաբերվել է գույքագրման ժամանակ: Նախկին ամուսինները խնդրել են, որ իրենց պատկանող արվեստի գործերի, ինչպես նաեւ դրանց արժեքների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի մնան, սակայն «Комсомольская правда»-ն Այվազովսկու՝ «Ծովում լուսնկա գիշերին» («На море в лунную ночь») նկարի մասին տեղեկացել է:

Այն, որ կտավը բնօրինակն է, ավելի վաղ փորձագետները հաստատել են: Նշվում է, որ 1 մլն դոլարն էլ ընդամենն աճուրդի նախնական գինն է, չի բացառվում, որ այն վաճառվի ավելի թանկ:

Ինքը Պետրոսյանն իր բնակարան մուտք գործել չի կարողանում, սակայն այնտեղ են նրա անձնական իրերը: Իրերի պահպանության իրավունքը դատարանը տվել է Ստեպանենկոյին, որը նախկին ամուսնուն թույլ չի տալիս տուն մտնել: Զույգը տարիների ընթացքում կտավների մեծ հավաքածու է ձեռք բերել: Աղբյուրը նշում է, որ դա կարելի է նույնիսկ մինի «Տրետյակովյան» պատկերասրահ անվանել: Նշվում է նաեւ, որ միայն կտավները միասին այնպիսի ունեցվածք են կազմում, որը մի քանի սերնդի կբավականացնի: Պետրոսյանը հիմնականում ուշադրություն է դարձրել 19-րդ դարի ռուս նկարիչների աշխատանքներին:

Պետրոսյանն ու Ստեպանենկոն բաժանվել են անցած տարի: Նշվում է, որ 74-ամյա Պետրոսյանը կնոջից հեռացել է իրենից 44 տարով երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի համար:

Տպել
6797 դիտում

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր