Կարեւոր է տարածքների համաչափ զարգացումը և ենթակառուցվածքային հզորությունների բարելավումը. Տերտերյան

04/10/2019 schedule14:42

Փոխնախարար Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ։

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև արդյունավետ և ծրագրահեն համագործակցության հաստատման գործում անձնական և մասնագիտական մեծ ներդրում ունենալու համար։ Փոխնախարարը մասնավորապես առանձնացրել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ հաստատված դինամիկ և փոխշահավետ փոխգործակցությունն իր դրսևորումները կստանա ապագային միտված նոր նախագծերում։     

Շեյն Ռոզենթալն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին համատեղ աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալ կառավարչական որակների և խորհրդատվական օժանդակության համար և գոհունակությամբ փաստել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ կողմերին հաջողվել է որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-ԱԶԲ փոխգործակցությունը։ Շեյն Ռոզենթալը գործընկերներին ներկայացրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։

Ավարտին Վաչե Տերտերյանը նկատել է, որ երկու կողմերի միջև առկա ընդարձակ ընդգրկում և արդյունավետ գործառնում ունեցող ծրագրային հենքն իր մեջ ներառում է զարգացման դեռևս չօգտագործված մեծ ներուժ։ Փոխնախարարը վերահաստատել է տարածքների համաչափ զարգացմանը և ենթակառուցվածքային հզորությունների բարելավմանը միտված բանկի հետ համագործակցության խորացման հայկական կողմի պատրաստակամությունը: 

Տպել
207 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան