Կընդունենք ՍԴ-ի ցանկացած որոշում, բայց ակնկալում ենք, որ այն կլինի անաչառ․ Արարատ Միրզոյան

Մենք որեւէ բան անելիս մնում ենք իրավական կարգավորումների շրջանակում, դրանից դուրս որեւէ քայլ բացառվում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե ՍԴ-ն դեմ լինի որոշմանը, ապա իրենք այլ իրավական քայլեր նախատեսո՞ւմ են։

«Ես իմ մտքում շատ քայլեր ունեմ, բայց դեռ պիտի հասկանանք՝ գրործընթացն ինչպես պիտի լինի։ Այսօր մենք քվեարկում ենք նախագիծն ուղարկե՞լ ՍԴ, թե՞ ոչ։ Դրանից հետո ամենը Դատարանի տիրույթում է»,- նկատեց Միրզոյանը։

Անդրադառնալով երեկ խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ Հրայր Թովմասյանի բացակայությանը եւ վերջինիս քաղաքական բնույթի հայտարարություններին՝ ԱԺ նախագահն ասաց, որ իրենք պատշաճ կերպով Թովմասյանին հրավիրել էին մասնակցելու քննարկմանը, պաշտպանելու իր դիրքորոշումը․

«Աշխատակազմը պատշաճ կերպով հրավիրել է Թովմասյանին, բայց նա չի եկել նիստին, ընդ որում, մի ուշագրավ բան․ ներողություն է խնդրել միայն ԲՀԿ խմբակցությունից։ Ես կարծում եմ՝ սա ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի եւ մնացած քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եւ գալիս է ապացուցելու այն, որ Թովմասյանն ունի շատ հստակ քաղաքական մոտիվացիա եւ նրա գործողություններում այդ շարժառիթները պարբերաբար արտացոլվում են»։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի այն համեմատությանը, թե ՍԴ-ն սահմանի իր հատվածն է եւ ինքը այդ սահմանին կանգնած է այն նույն հոգեբանական վիճակով, ինչ զինվորը՝ հայ-ադրբեջանական սահմանին, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․

«Ստացվում է, որ Թովմասյանը հայն էր, նախաձեռնության հեղինակները՝ ադրբեջանցինե՞ր․ այս թեմային չեմ էլ ուզում անդրադառնալ»։

Միրզոյանը, սակայն, անդրադարձավ Թովմասյանի մեկ այլ հայտարարության, թե իրեն՝ որպես անցանկալի անձի, փորձում են չեզոքացնել։ ԱԺ նախագահն ասաց, որ իշխող քաղաքական ուժը որեւէ մտադրություն չունի եւ երբեք չի ունեցել, այսպես կոչված, ենթադրյալ անցանկալի մարդկանց դատական համակարգից հեռացնելու․

«Հակառակը՝ մենք հանդես ենք եկել օբյեկտիվ, անաչառ, արդար դատական համակարգ ունենալու օգտին։ Ես կարծում եմ, որ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, այս կամ այն կերպ այս ամիսների ընթացքում դա դրսեւորված կլիներ»,- ասաց Միրզոյանը՝ հիշեցնելով երեկվա իր ելույթը, որտեղ ասել էր՝ Հրայր Թովմասյանն ուներ շանս, բայց այդ շանսը բաց թողեց։ Միրզոյանը պարզաբանեց, թե կոնկրետ ինչ շանսի մասին է խոսքը․

«Ինչ շանսի մասին է խո՞սքը․ գլխավորել անաչառ, արդար դատական համակարգի մի կարեւոր կոմպոնենտ՝ Սահմանադրական դատարանը։ Բայց այս ընթացքում Թովմասյանն արել է բաներ, որոնք պայմանավորված չեն եղել անաչառ դատական համակարգ ապահովելու մոտիվացիայով, այլ մեկ ուրիշ մոտիվացիայով՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը»։

Միրզոյանը եւս մեկ անգամ հստակեցրեց, որ Հրայր Թովմասյանն ունի ոչ թե գլոբալ քաղաքական մոտիվացիա, այլ նեղ՝ ՀՀԿ-ականների շահերը պաշտպանելու մոտիվացիա, որի անդամն է եղել։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը եւս կարող է քաղաքական դիրքորոշում արտահայտել որոշ հարցերում, Արարատ Միրզոյանն ասաց․

«Մենք չենք ասում, թե մարդը չի կարող ունենալ քաղաքական անցյալ, եւ որքան գիտեմ՝ Վահե Գրիգորյանը կուսակցական չի եղել. իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվել։ Ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը չի արգելում կուսակցական եղածին զբաղեցնել ՍԴ անդամի կամ նախագահի պաշտոնը: Հարցը քաղաքական անցյալը չէ, այլ այն, որ մենք ունենք կասկած այն մասին, որ Հրայր Թովմասյանի ներկա գործողություններում կա մոտիվացիա՝ պաշտպանել մի առանձին քաղաքական ուժի շահեր»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ քաղաքական շահն արտահայտվել է նաեւ միայն ԲՀԿ-ից ներողություն հայցելու հանգամանքում։

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ նախագծի քվեարկությանը չմասնակցելու որոշմանը, Միրզոյանն ասաց, որ իր համար ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարող է խորհրդարանական երեք խմբակցություններից մեկը գերհագեցած քաղաքական օրակարգով երկրում նման կարեւոր հարցով դիրքորոում չունենալ։

ԱԺ նախագահն ասաց, որ իրենք կընդունեն ՍԴ-ի կայացրած ցանկացած որոշում։ Միրզոյանը միեւնույն ժամանակ անաչառ որոշում է ակնկալում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը։ Նախագիծն ընդունվեց ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։ Այն կուղարկվի ՍԴ, իսկ ՍԴ-ն պետք է կայացնի վերջնական որոշումը։

Տպել
1185 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը