Նախքան ԱՄՆ մեկնելը վարչապետը դեսպանների հետ որևէ հանդիպում չի ունեցել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե մինչև ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել «ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ»։ 

Ինչպես հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը, ըստ լրատվամիջոցի, վարչապետ Փաշինյանը դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրել է անգործության մեջ՝ ներդրումների ծավալների նվազման պատճառով։

Նյութում ասվում էր նաև, թե վարչապետը դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։

Արտաքին գործերի նախարարությունը հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ նյութում տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

ԱԳՆ-ում, մինչև ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանը նման ձևաչափով և նման բովանդակությամբ որևէ հանդիպում չի անցկացրել։

ԱԳՆ խոսնակը հավելեց նաև, որ նշյալ ժամանակահատվածում վերոնշյալ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եղել են իրենց հավատարմագրման երկրներում:

Տպել
289 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ