«Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի». ԱԻ համակարգում օպտիմալացում կլինի

04/10/2019 schedule11:55

Աշխատավարձերի ամենաշատ բարձրացումը եղել է ամենաներքեւի օղակի՝ հենց փրկարարների աշխատավարձի չափում՝ ավելի քան 50%-ով, իսկ պաշտոնների բարձրացմանը զուգահեռ աշխատավարձի բարձրացումը նվազել է: Այս մասին այսօր՝ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ սա նորություն է եւ դրանից տեղյակ չեն նաեւ համակարգում:

«Աշխատանք է տարվում, որպեսզի կարողանանք բարելավել հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները։ Հնարավոր է, որ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ նրանք կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանալ: Հնարավոր է անգամ՝ հասնենք նրան, որ որոշ փրկարարներ պարգեւատրման եղանակով բնակարաններ ստանան»,- ասաց Ցոլակյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ համակարգում օպտիմալացում կլինի. «Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»: 

Նախարարի խոսքով՝ ազատվելու են կրկնվող գործառույթներից. «Մենք չենք գնալու այն ճանապարհով, որ դնենք, ջարդենք, փշրենք։ Լինելու է շատ կոնկրետ օպտիմալացում՝ կրկնվող վարչություններ, կրկնվող գործառույթներ, այս բոլորը վերանալու են, որ ավելի կոմպակտ եւ կազմակերպված լինի աշխատանքը: Իսկ այն աշխատողները, որոնք իրենց տեղում չեն, ազատվելու ենք նրանցից»։

Տպել
326 դիտում

Պապիկյանը ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասը՝ քարտեզով

Պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը 30-ից կիջեցվի 25-ի․ նախագիծն ընդունվեց

Պետական սահմանն ապօրինի հատելու համար Բագրատաշենի անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին. մեքենան շրջվել է ձորակը. կա 2 տուժած

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը, բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում