Չեմ փոշմանել, որ երաշխավորել եմ Արթուր Վանեցյանի համար. Ֆելիքս Ցոլակյան

Այո՛, ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար, ճիշտ եք ասում: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ՝ հաշվի առնելով, որ ինքն է երաշխավորել Վանեցյանի համար:

«Ես հրաժարական չեմ տալիս, ես աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել: Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որեւէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելն այս ամենի հետ կապ չունեն: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ»:

Հարցին՝ չի՞ փոշմանել, որ երաշխավորել է Վանեցյանի համար, Ցոլակյանն ասաց, որ չի փոշմանել՝ հավելելով, որ այլ քաղաքական հարցերի չի պատասխանելու:

Ինչ վերաբերում է հրաժարականից հետո Վանեցյանի հայտարարություններին, Ցոլակյանն ասաց, որ որեւէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում եւ մեկնաբանում է միայն իր հայտարարությունները: Նա կոչ արեց Ազգային անվտանգության ծառայության եւ բանակի մասին ընդհանրապես քիչ խոսել, քանի որ ամեն խոսքը կարող է հետեւանք ունենալ:

Հ.Գ. Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Ցոլակյանը, երաշխավորել ասելով, նկատի է ունեցել այն ժամանակահատվածը, երբ դեռ Վանեցյանը նոր էր մուտք գործում ԱԱԾ համակարգ: Այսինքն, ըստ նրանց, խոսքը չէր վերաբերում ԱԱԾ տնօրեն դառնալու համար երաշխավորելուն: Հիշեցնենք, որ Ցոլակյանը երկար տարիներ զբաղեցրել է նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը:

Տպել
5477 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ