Կարեւոր է քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ. ԵԽ նախարարների կոմիտեն՝ ՄԻԵԴ-ի վճռի մասին

04/10/2019 schedule10:43

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Դիրքորոշման մեջ անդրադարձ էր կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, և Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես Նախարարների կոմիտեին ուղարկված դիրքորոշմամբ կարևորվել է քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ։

Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կամրապնդեն Պաշտպանության նախարարության գործունեությունն այս ոլորտում։ Առաջարկների մյուս մասը վերաբերել էր Զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առանձին առաջարկներ էր ներկայացրել նաև Զինված ուժերում մարդու իրավունքների կրթության և առհասարակ իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Առաջարկները ներկայացնելուց հետո Պաշտպանի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը շարունակել են դրանց իրագործմանն ուղղված արդյունավետ աշխատանքը՝ համագործակցելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինծառայողներին բռնություններից պաշտպանելու հարցերին՝ Նախարարների կոմիտեի քարտուղարությունը կարևորել է, որ իրավասու պետական մարմինները ոլորտի զարգացման հարցում հաշվի առնեն Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ գտած մտահոգությունները և առաջարկությունները:

Տպել
227 դիտում

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում