ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան. Զախարովան անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համաձայնեցնելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Ժամկետները դեռեւս ճշտվում են, մենք դրանց մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման հարցում առաջացած արգելակման մասին ելույթին:

Պատասխանելով հարցին, թե հակամարտող կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին խոսելիս ինչ է նկատի ունեցել Լավրովը՝ կողմեր ասելով, Զախարովան նշել է. «Բանակցություններ երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:

«Կարծում եմ, որ երկու պետությունների միջեւ ուղիղ բանակցությունների մասին կհայտարարվեն հենց երկրների ներկայացուցիչների կողմից: Համանախագահների այցի ժամկետներն էլ ճշտվում են»,-ասել է Զախարովան:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցին, ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Լավրովի խոսքերով՝ վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում բավական հանգիստ է, պատահարները քիչ են եւ ոչ այնքան վտանգավոր:

«Ինչ վերաբերում է սահմանին, ես կարող եմ ասել, որ իրավիճակը հանգիստ է, քան մեկ տարի առաջ, բայց, ահա, քաղաքական գործընթացները սառեցված են, եւ դեռեւս այդ կետից առաջ շարժվել չի հաջողվում»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի հայտարարությանն անդրադարձել էր նաեւ  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարարի այն դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարություններ «չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար մթնոլորտի ձևավորմանը»:

«Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։

Տպել
526 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց