«Մատ» ադրբեջանա-թուրքական շրջափակմանը՝ Իրանի միջոցով. Վարդան Ոսկանյանը կարեւոր ձեւաչափ է առաջարկում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երեւանում կայացած նիստի կարեւորագույն արդյունքներից մեկն Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրն էր, որը կգործի հոկտեմբերից՝ ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ստեղծելով ազատ առեւտրատնտեսական կապեր:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակեց: Ռոհանիի այցի արդյունքների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

- Պարո՛ն Ոսկանյան, համացանցում շատ դրական արձագանք է ստացել մի լուսանկար, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին ծիծաղում են: Ակնհայտորեն Ռոհանին շատ գոհ է Հայաստան այցից, ինչը նա չթաքցրեց՝ բարձրագույն խորհրդի նիստին իր մասնակցությունը պատմական իրադարձություն որակելով: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ի՞նչ շահեց Ռոհանիի այցից:

- Նիստի անցկացումը Երեւանում եւ դրան Իրանի նախագահի մասնակցությունը չափազանց կարեւոր էր: Ես կարծում եմ, որ պատմական կարելի է որակել Ռոհանիի եւ Պուտինի հանդիպումը. ուղիղ 200 տարի առաջ՝ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը՝ ռուսական զորքը մտավ Երեւան: Հայաստանը՝ որպես պետություն, այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։ Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, եւ նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են եւ բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ։ Սա չափազանց հետաքրքիր հանգամանք է, կարեւոր՝ մեր երկրի հեռանկարի տեսանկյունից:

- Այս ընթացքում նման հանդիպում չէ՞ր եղել:

- Բնականաբար որեւէ անգամ Ռուսաստանի եւ Իրանի ամենաբարձր պաշտոնյաները Երեւանում չէին հանդիպել: Եվ, անշուշտ, այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ԵԱՏՄ-ի այս գագաթնաժողովը համարել պատմական: Ինչ վերաբերում է նախագահ Ռոհանիի հայտարարություններին, ապա այդ հայտարարություններն ուշագրավ էին եւ պարունակում էին ուղերձներ: Իրանական կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտադրվում էր Հայաստանի տրանզիտային հնարավորությունների հանգամանքը: Կարծեք հայկական կողմն էլ այդ մասին առանձին անդրադարձ ունեցավ: Հետեւաբար Իրանի համար, հատկապես ներկա պատժամիջոցային փուլում, կարեւոր է թե՛ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների զարգացումը, թե՛ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք կնպաստեն պատժամիջոցային ճնշումը հաղթահարելու կամ թեթեւացնելու: Մյուս կողմից պետք է նշել, որ Իրանի ներսում էլ ներքաղաքական բավական կոշտ պայքար է ընթանում: Գիտեք՝ հենց երեկ բանտարկվեց նախագահ Ռոհանիի եղբայրը՝ կոռուպցիոն սկանդալի շրջանակներում, եւ Իրանի նախագահին անհրաժեշտ է սեփական երկրում ներքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով որոշակի արդյունքներ ի ցույց դնել իրանական հասարակությանը: Այսինքն՝ տեղի ունեցավ շահերի համընկնում, եւ սա շատ լավ է Հայաստանի Հանրապետության՝ տարածաշրջանում ունեցած դիրքերն ամրապնդելու տեսանկյունից:

- Շուտով կսկսի գործել ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրատնտեսական կապերի ձեռքբերմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Սա ինչո՞վ է կարեւոր Հայաստանի համար:

- Դա, կարծեմ, հոկտեմբերի 27-ից լիարժեքորեն մտնելու է ուժի մեջ, ինչը բերելու է իրանական շուկայի մասնակի բացում ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների համար: Գիտեք՝ իրանական տնտեսությունը կառուցվում է Իրանի, այսպես կոչված, դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով, եւ շատ դեպքերում այդ շուկան պետական քաղաքականության արդյունքում փակ էր թե՛ հայկական, թե՛ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ապրանքների համար (իրականում բաց է, բայց այնքան բարձր են զանազան տուրքերը եւ մաքսավճարները, որ, կարելի է ասել, փակ է): Այդ տուրքերը եւ մաքսավճարներն իջնելու են բազմաթիվ ապրանքների համար, ինչը հնարավորություն է տալու նաեւ հայ արտադրողին մուտք ունենալ իրանական շուկա եւ մրցակցել տեղացի արտադրողի հետ: Ես կարծում եմ, որ սա լրացուցիչ հնարավորություն է մեր արտադրողների համար՝ առնվազն եռամյա հեռանկարով (որովհետեւ համաձայնագիրն առայժմ եռամյա ժամկետ է նախանշում), ծրագրելու իրենց հետագա գործողությունները իրանական շուկայում տեղ գտնելու համար: Իսկ իրանական շուկան, գիտեք, 80 միլիոնանոց շուկա է, եւ դա կարող է մեծ նպաստ բերել Հայաստանի արտադրողներին՝ իրենց բիզնեսները զարգացնելու առումով:

- Պարո՛ն Ոսկանյան, բացի այդ, Ռոհանին եւ Փաշինյանը երկկողմ հանդիպման ընթացքում խոսեցին գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալներն ընդլայնելու մասին, գազի, քամու եւ արեւի միջոցով էլկեկտրաէներգիայի արտադրության ծավալները ավելացնելու մասին, խոսք եղավ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու մասին, Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու տրանզիտային ուղիների մասին եւ այլն: Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել, թե այս հարցերից որը ինչ արդյունք է ենթադրում մեզ համար:

- Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների օրակարգը չափազանց բազմազան է, եւ տնտեսական հարաբերությունների տիրույթում ամենակարեւոր հարցերից մեկն էներգետիկ ոլորտն է: Իսկ այդ ոլորտում ամենամեծ գործարքը, որ իրականացվում է Հայաստանի եւ Իրանի միջեւ, գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ձեւաչափով գործարքն է: Բայց այս պահին մենք չունենք ենթակառուցվածք, որը կարող է դա սպասարկել: Խոսքը Հայաստանը եւ Իրանը կապող երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է, որի շինարարությունը ձգձգվում է, եւ, կարծեք թե, վերջին պաշտոնական հայտարարությունը վերաբերում էր դրա գործարկմանը 2020 թվականի վերջերին: Հետեւաբար այդ էլեկտրագծի շինարարությունը չափազանց կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ շոշափելի արդյունք այս ոլորտում: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտին, ապա, բնականաբար, եթե մենք կարողանանք դառնալ հայտնի՝ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ծրագրի մաս, ապա Հայաստանը կստանա ոչ միայն տնտեսական օգուտներ, այլեւ զգալիորեն կբարելավի իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական շրջափակումը: Այսինքն՝ մենք, ըստ էության, կհաղթահարենք այդ շրջափակումը: Բայց դրա համար լուրջ ջանքեր են պահանջվում՝ կառուցելու եւ ավարտին հասցնելու հյուսիս-հարավ ավտոմայրուղին եւ նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու խնդիրը բերելու օրակարգ՝ փորձելով այդ երկաթուղու համար ֆինանսավորում հայթայթել Չինաստանից: Եվ իրանական կողմն էլ, առնվազն փորձագիտական մակարդակով, կարծեք թե, շեշտադրում անում է այդ խնդրի վրա՝ խոսելով Իրանի չինական կողմի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Այս երկու բաղադրիչները տրանսպորտային ոլորտում չափազանց կարեւոր են՝ ոչ միայն հայ-իրանկան հարաբերությունների համար, այլեւ մեզ համար՝ շրջափակումը հաղթահարելու, իսկ Իրանի համար՝ դեպի Եվրոպա ելք ունենալու իմաստով:

- Պարո՛ն Ոսկանյան, վերը նշված հարցերում ի՞նչ դեր ունի Նիկոլ Փաշինյանի գործոնը: Ռոհանին իր խոսքում շեշտեց, որ Փաշինյանի գլխավորած թիմի՝ Հայաստանի կառավարության ղեկավարումն ստանձնելուց հետո երկու երկրների միջեւ առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են:

- Ես ընդհանրապես չէի ուզենա անձնավորել Հայաստան-Իրան հարաբերությունները, որովհետեւ երկու պետությունների պարագայում էլ հարաբերությունները մշտապես զարգացել եւ զարգանում են վերընթաց կորագծով: Ընդհանրապես շատ կարեւոր է մեր պետության համար Իրանի հետ հարաբերություններում ապահովել շարունակականությունը: Անարդարացի կլիներ չխոսել այն մասին, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի կնքման գործընթացն սկսվել է նախկին իշխանությունների կողմից եւ հաջողությամբ շարունակվել նոր իշխանությունների ջանքերով, ինչը չափազանց կարեւոր է: Միջազգային ասպարեզում շատ է կարեւորվում հենց շարունակականությունը: Շատ կարեւոր է, որ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե անձերի տեսքով, այլ՝ որպես պետություն:

- Ռոհանին Երեւանում խոսեց նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին: Նա մասնավորապես նշեց, որ ԱՄՆ-ի կողմից դոլարի՝ որպես զենքի կիրառումն աշխարհում կհանգեցնի տնտեսական ահաբեկչության: Այս հայտարարություններով նա չվնասե՞ց Հայաստանին:

- Բնականաբար մեր պարագայում այդքան էլ լավ չէ, որ տարբեր երկրների առաջնորդներ քարոզչական տիրույթում իրար հարվածներ են հասցնում Հայաստանի տարածքից: Հիշում եք՝ նաեւ ԱՄՆ նախկին պաշտոնյաներից մեկը՝ Ջոն Բոլթոնը, Հայաստանից հայտարարություններ արեց Իրանի մասին: Ես կարծում եմ՝ այս խնդիրը պետք է հավասարակշռի մեր դիվանագիտությունը՝ կրկին աշխատելով զանազան կողմերի հետ: Ակնհայտ է, որ Իրանը մեզ համար չափազանց կարեւոր հարեւան եւ բարեկամ երկիր է: ՀՀ վարչապետն Իրանը բնորոշեց ռազմավարական հարեւան: ԱՄՆ-ի հետ էլ մենք ունենք գործընկերային հարաբերություններ, հետեւաբար անհրաժեշտ է, որ ցանկացած պարագայում մենք խուսափենք թույլ տալ՝ Հայաստանը դառնա պայքարի թատերաբեմ:

- Պարո՛ն Ոսկանյան, Պուտին-Ռոհանի հանդիպումը գնահատեցիք պատմական: Վերջում կուզենայի ճշտել այն, ըստ Ձեզ, որեւէ շարունակություն կունենա՞:

- Ես կարծում եմ, որ չափազանց արդյունավետ կլինի, եթե Հայաստանը կարողանա մշակել ձեւաչափ, որտեղ կհանդիպեն Իրանի, Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարները հենց Հայաստանի տարածքում. երեւանյան ֆորմատ կարելի է դա անվանել կամ միգուցե այլ անվանում գտնվի, բայց դա կարող է շատ արդյունավետ եւ օգտակար լինել մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու եւ տարածաշրջանում մեր հակառակորդներին, շախմատային լեզվով ասած, մատ անելու համար:

Տպել
14220 դիտում

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները