Թովմասյանը բնավ մեր աչքի լույսը չէ, որեւէ մեկի կուռքը չէ, մենք դեռ 2018-ին ենք դեմ քվեարկել նրա թեկնածությանը․ Տոնոյան

Մենք ասել ենք, որ չենք մասնակցելու «Իմ քայլ»-ի նախագծի քվեարկությանը՝ բացառապես իրավական առումով ոչ լիարժեք եւ խոցելի մասեր ունենալու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Տոնոյանն ԱԺ ամբիոնից պատգամավորներին հատուկ «սիրելի գործընկերներ» ձեւով դիմեց, քանի որ, իր խոսքով, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից այս նախագծի քննարկմանը չմասնակցելու որոշման բարձրաձայնումից հետո որոշ պատգամավորներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժեշտության մասին․

«Երեկվանից համացանցը ողողված է հուզական, ազգային-ազատագրական, ռազմահայրենասիրական գրառումներով, ինչի  հետ կապված մենք փորձել ենք տալ մաքսիմալ կոռեկտ ու բացառապես իրավական գնահատական»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ «Իմ քայլ»-ի ներկայացրած փաստաթուղթն իրավական առումով խոցելի է՝ սկսած ժամկետների խախտումից։

ԲՀԿ-ական պատգամավորը հատուկ ընդգծեց, թե Հրայր Թովմասյանն իրենց կուռքը չէ, իրենք էլ նրա ֆան ակումբի անդամ չեն, եւ եթե իրենք նկատեն որեւէ կարգապահական խախտում, ապա այդ մասին կբարձրաձայնեն․

«Բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք ասելու՝ Հրայր Թովմասյանը բնավ մեր աչքի լույսը չէ։ Համենայն դեպս ԲՀԿ խմբակցությունից որեւէ մեկի կուռքը չէ, որեւէ մեկը նրա ֆան-ակումբի անդամ չէ։ Եվ հենց սա վկայակոչում է այն հանգամանքը, որ մենք դեռեւս 2018 թվականին դեմ ենք քվեարկել նրա թեկնածությանը եւ դրա համար ունեցել ենք մեր հիմնավոր փաստարկները։ Սակայն մենք այսօր չենք մասնակցում ձեր ներկայացրած նախագծի՝ իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը եւ չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների եւ կոմպետենտության հարցը»,- ասաց Տոնոյանը։

Տպել
526 դիտում

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է