«Սանիթեք»-ը քաղաքապետարանից ստացել է պայմանագրերը խզելու մասին ծանուցումը. դիմելու է արբիտրաժային դատարան

«Սանիթեք» ընկերությունը ստացել է Երեւանի քաղաքապետարանի՝ պայմանագրերը խզելու մասին պաշտոնական ծանուցումը:

Մայրաքաղաքի աղբահանության արդեն նախկին օպերատորը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնում է. «Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ»:

ՀԺ-ի հետ զրույցում «Սանիթեք»-ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը հաստատեց այն տեղեկությունը, որ ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան: Այսպիսի որոշում կայացվել է դեռ ամիսներ առաջ՝ մինչեւ պայմանագրերը խզելու մասին քաղաքապետարանից ծանուցում ստանալը: Քնարիկ Առաքելյանը նշեց, որ «Սանիթեքի» համար սպասելի էր քաղաքապետարանի այդ քայլը: Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես ի՞նչն է արբիտրաժային դատարան դիմելու պատճառը, «Սանիթեք»-ի մամուլի պատասխանատուն պատասխանեց. «Թե ինչի հետ կապված եւ ինչ պահանջով, կկարողանամ մեկնաբանել վաղը՝ հայտարարությունից հետո»:

Տպել
1583 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին