Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

03/10/2019 schedule15:20

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև հանդիպմանը: Նշվել է, որ ֆորումը լավ հարթակ է՝ համաշխարհային էներգետիկ խնդիրները քննարկելու և զարգացման ուղիներ փնտրելու համար:

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցեր։

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջոցառման շրջանակներում նախատեսվում են մեծաթիվ նշանակալի միջազգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, որոնցում իրենց մասնակցությունն են ունենալու պետական մարմինների համաշխարհային և ռուսաստանյան խոշորագույն էներգետիկ ընկերությունների ղեկավարներ, նաև՝  համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովն ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում 2017 թվականից սկսած: Այն ձեռք է բերել Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում էներգաարդյունավետության ոլորտում հիմնական իրադարձության  կարգավիճակ:

Համաժողովի նպատակն է ցույց տալ ռուսական վառելիքի և էներգետիկ համալիրի հեռանկարները և գիտակցել էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության ներուժը: Ֆորումը հարթակ է՝ քննարկելու տնտեսության էներգետիկ ոլորտի առջև ծառացած հիմնական մարտահրավերները և զարգացման ընթացիկ խնդիրները գազի արդյունաբերության, նավթարդյունաբերության, ածխարդյունաբերության, նավթաքիմիկատների, էլեկտրաէներգիայի արդյունաբերության, էներգախնայողության և էներգախնայողության բարելավման  ոլորտներում:

Հիշեցնենք, որ այս տարի Ռուսաստանի էներգիայի շաբաթվա հիմնական իրադարձություններն անցկացվում են հոկտեմբերի 2-5-ը «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի տարածքում: Կազմակերպիչներն են ՌԴ էներգետիկայի նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:

Տպել
891 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին