Երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտի ծանր ընթացք. պատվաստման ու հիվանդության կապը հերքվում է

Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական տղայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբ) ծանր ընթացք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր: Վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Հոկտեմբերի 2-ի կեսօրին ծայրահեղ ծանր վիճակով բժշկական կենտրոն տեղափոխված երեխայի ծնողները նշել էին, որ փոքրիկին տարել են պատվաստման ու 2 օր անց սկսել է ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնուհետև տեսնելով, որ առողջական վիճակը չի փոխվում՝ փոքրիկին տարել են «Արաբկիր» բժշկական կենտրոն։

Երեխայի ծնողը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ տղայի առողջական վիճակի վատթարացման պատճառը պատվաստումն է եւ բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրն ունեն. առաջին նշաններից են բարձր ջերմությունը, թոքերում ու կրծքավանդակում հեղուկը եւ այտուցումը։ Կան դեպքեր, որ չեն գործում երիկամները։

Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը, որտեղ նշվում է, որ մամուլում հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությունը հրապարակել է նշված բժշկական կենտրոնի պատասխանը, որտեղ հերքվում է այն փաստը, որ երեխայի մոտ կա հետպատվաստումային բարդացում եւ նշվում, որ այդ մասին միայն կարծիք է հայտնել ընտանիքը:

Հաստատությունից պարզաբանել են, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, որ կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրն ունեն: Բժիշկների խոսքով՝ կարող են բուժում ստանալ բազմաթիվ ախտորոշումներով պացիենտներ, սակայն այս պահի դրությամբ նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

Տպել
884 դիտում

Երգիչներից մեկի՝ եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել. Անանյան

Աշխարհը փոխում է մտքի, մտածողության ինովացիան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան