Խորհրդարանը քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Թովմասյանը նպատակահարմար չի համարել մասնակցել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չի եկել։

Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր ելույթի սկզբում նշեց, որ որոշման նախագծի քննարկմանը զուգահեռ քննարկումներ են ընթանում նաեւ ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթների վերաբերյալ։ Պատգամավորն ասաց, որ առկա է վեճ. ի վերջո այսօր ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ եւ դատավորնե՞ր, թե՞ բացառապես դատավորներ, եւ որպեսզի ավելորդ շահարկումների առիթ չլինի, այդ եզրույթները նախագծում կօգտագործվեն որպես հոմանիշներ։

Սուրեն Գրիգորյանը թվեց այն հանգամանքները, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են օբյեկտիվ կասկած հարուցել, որ Թովմասյանը Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ ուղարկած դիմումի վարույթով կարող է լինել ոչ անաչառ։ Գրիգորյանը նշեց 4 հիմք. առաջինը՝ Թովմասյանի կապն է Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ․

«Բոլորիս հայտնի է, որ պարոն Թովմասյանը երեկ հարցազրույց է տվել եւ ասել, որ կուսակցական լինելու արգելք չկա։ Ոչ մեկը չի պնդում, որ կա նման արգելք։ Մենք ասում ենք՝ այո՛, չկա արգելք, որ կուսակցական կամ պատգամավոր եղած մարդը հետո կարող է գնալ ՍԴ, բայց մենք ասում ենք, որ եթե գործն իր էությամբ առնչվում է հանգամանքների, որոնք կարող են այդ կապով պայմանավորված կասկած առաջացնել, այդ մարդը չպետք է մասնակցի վարույթին»,- պարզաբանեց Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ մինչեւ ՍԴ անդամ լինելը, Հրայր Թովմասյանը 2010 թվականից ի վեր ՀՀ-ում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, եւ այլն։

Երկրորդ հիմքը, ինչպես ներկայացրեց Գրիգորյանը, Թովմասյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։ Պատգամավորը նշեց, որ խնդիրն այդ հարաբերությունները չեն: Խոսքը բացառապես Թովմասյանի՝ նման կապի առկայության պարագայում դրա մասին չբարձրաձայնելու եւ վարույթից չհեռանալու հարց չբարձրացնելու մասին է։

Երրորդ հիմքը, ըստ էության, Հրայր Թովմասյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ հնչեցնելն է։ Պատգամավորի խոսքով՝ մինչեւ ՀՀԿ-ական դառնալը եւ մինչեւ Արդարադատության նախարար դառնալը, Թովմասյանն արտահայտում է կարծիք, որ մարտիմեկյան իրադարձություններն ամոթ էին մեր երկրի համար եւ դատավարությունները պետք է կարճվեին։ Դրանից հետո լինելով կառավարության անդամ՝ այլ կարծիքներ է արտահայտել, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ. արտակարգ դրություն սահմանելու հրամանագիրը լիովին համապատասխանել է օրենքի պահանջներին։

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Տպել
1370 դիտում

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ