Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պետական մրցանակների մասին» օրինագծին. 10 մրցանակ է սահմանվել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:

«Սահմանվել են 10-ը ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.

1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում.

2) երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

«Սահմանվել է, որ ստեղծագործությունները, աշխատանքները քննարկում, հավակնորդների ընտրությունը կազմակերպում են ընտրող հանձնաժողովները, բարձր տեխնոլոգիաների մրցանակի դեպքում՝ մրցանակաբաշխության կոմիտեն: Կառավարությունը սահմանելու է մրցանակները հանձնելու ժամկետները: Մրցանակների հետ լինելու են նաեւ դրամական պարգեւներ»,- ասաց նախարարը:

Տպել
279 դիտում

Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա․ Պետրոսյանի հարցադրումը վրդովեցրեց Միրզոյանին (տեսանյութ)

Քաղաքացին սպառնում է նետվել 5-րդ հարկից. ԱԻՆ խումբը դեպքի վայրում է

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը