Կկայանա Սահմանադրական կոմիտեի նիստը. Սիրիայում նոր Սահմանադրություն կմշակեն

03/10/2019 schedule11:50

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ հոկտեմբերի 30-ին կանցնի Սիրիայի Սահմանադրական կոմիտեի նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկրի Գլխավոր օրենքի վերամշակման կամ նոր Սահմանադրություն գրելու հարցը:

Գրեթե երկու տարի շարունակվող բանակցություններից հետո հնարավոր դարձավ համաձայնեցնել Սիրիայի Սահմանադրական կոմիտեի կազմը: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենի խոսքով՝ ութ տարի շարունակվող հակամարտության ընթացքում սա առաջին նման համաձայնագիրն է: Կոմիտեն չի կարգավորի Սիրիայի ճգնաժամը, բայց կօգնի հաշտեցնել երկրի հանրության տարբեր հատվածներն ու վստահություն կառուցել: Արդյունքում այն կարող է նոր դուռ բացել դեպի համապարփակ կարգավորում:

Համազգային զինադադարը կարգավորման գործընթացն առաջ կտանի՝ թույլ տալով կայունացնել իրավիճակն Իդլիբում եւ երկրի հյուսիսային շրջանում:

Սիրիայի Սահմանադրական կոմիտեն բաղկացած է 150 մարդուց, որոնցից 50-ը կառավարության ներկայացուցիչներն են, 50-ը՝ ընդդիմության, իսկ եւս 50-ը՝ քաղաքացիական հասարակության: Կոմիտեի անդամների 30 տոկոսը կանայք են: Կոմիտեն սկսելու է նիստն ընդարձակ կազմով, որից հետո բաժանվելու է թեմատիկ աշխատանքային խմբերի:

Պեդերսենի խոսքով՝ հակամարտության ընթացքում ազատազրկված անձանց ազատ արձակումը եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակումը կօգնի վստահություն հաստատել, մինչ Սահմանադրական կոմիտեն կփորձի մշակել սահմանադրություն, որը կարտացոլի Սիրիայի ամբողջ հասարակության կարիքները: Սիրիայի երկարատեւ քաղաքացիական պատերազմի արդյունքում սպանվել է ավելի քան 400,000 եւ տեղահանվել 12 միլիոն մարդ:

Տպել
225 դիտում

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն