Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երեխայի դին մայրը դեռ չի տեսել

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

Այս մասին, մեր հարցին ի պատասխան, նշեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հարուցված գործը Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով է: Այն վերաբերում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ի սկզբանե մայրը նորածնի դիակը չի տեսել, այնուհետեւ ծնողներն անանուն զանգ են ստացել եւ տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել:

Ծնողների մոտ տարբեր կասկածներ էին առաջացել՝ որ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է: Հաստատությունից վերջիններիս տեղեկացրել էին, որ հատուկ ընթացակարգ կա, ոստիկանների գալուց հետո որոշում կկայացվի, երեխայի դին կուղարկվի փորձաքննության:

Նորածնի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում այսօր գրառում է կատարել, որտեղ նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է իր նամակին: Գրառման մեջ նշված է, որ դեռեւս լուր չունի փոքրիկի գտնվելու վայրից, բայց ցանկանում է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Աննա Հակոբյանին, որ արձագանքեց իր նամակին եւ հեռախոսազրույց ունեցան։

Հաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն նրա կապ հաստատել չհաջողվեց: 

Տպել
4532 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ