Լուկաշենկոն հայտնի սելֆիում չկար, քանի որ ընտանիքում դժբախտություն էր պատահել, եւ նա ավելի վաղ էր մեկնել Հայաստանից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների ղեկավարների հայտնի սելֆիում չկար, քանի որ նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել, եւ նա պետք է որոշակի սգո միջոցառումների մասնակցեր, այդ պատճառով ավելի վաղ մեկնեց Հայաստանից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչո՞ւ Լուկաշենկոն չկար այդ լուսանկարում։

Փաշինյանը նաեւ նշեց, որ դա ընդունված պրակտիկա է, երբ երկրների ղեկավարները որեւէ միջոցառման մասնակցելու նույն տրանսպորտային միջոցով են գնում, եւ լուսանկարն արվել է հենց այդ ժամանակ։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ բարձրագույն նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:

«Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել». լուսանկարին կից գրել էր ՀՀ վարչապետը:

Տպել
7770 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության