Բուլկիներ, կորժիկներ, բլիթներ. դպրոցներում առկա սնունդը վտանգավոր է երեխաների առողջության համար

3 տեսակի խաչապուրիներ, որոնց գները տատանվում են 50-150 դրամի սահմաններում, բուլիկներ՝ 100-120 դրամ, քաղցր բլիթներ, բնական հյութեր: Երեւանի Ս. Սպանդարյանի անվան հ. 24 հիմնական դպրոցի բուֆետում ամենաշատը քաղցր բուլկիներն են գնվում: Գազով ըմպելիքներ չեն վաճառվում. արգելվում է:

Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում էլ աշակերտների ամենասիրելի մթերքը մսային կարկանդակներն են, որոնք կարելի է մինչեւ 16 ժամ պահել, քաղցր բլիթները եւս հետ չեն մնում, դրանք արդեն կարելի է մինչև 36 ժամ պահել, սակայն աշխատողի խոսքով՝ մթերքն ամեն օր են ստանում, մնալու դեպքում՝ ետ վերադարձնում: Բուֆետում մթերքների գները տատանվում էին 80-300 դրամի սահմաններում:

Դպրոցականներն օրվա ընթացքում մի քանի ժամ անցկացնում են դպրոցում, այնտեղ սնվում: Արդյո՞ք այդ պայմանները, սնունդը համապատասխանում են կարգին ու անվտանգ են երեխաների առողջության համար: ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում երեխաների թերսնման բարձր տոկոսներ եւ վատ սննդակարգ կա, իսկ դպրոցներում՝ խայտառակ պատկեր: 21-րդ դարում ամբողջ աշխարհն աչքի է ընկնում իր գլոբալ տենդենցներով, որոնցից ամենակարեւորը կայուն սնունդն ու առողջությունն են, դրանց մասին իրազեկումը, սակայն ըստ մասնագետի՝ այժմ Հայաստանում քայլեր չեն ձեռնարկվում ոլորտի բարեփոխման համար:

Նա նշեց, որ այն բոլոր մթերքները, որոնք այսօր շատ են վաճառվում բուֆետներում, երեխայի առողջության վրա թողնում են բացասական հետեւանքներ. բուլկիները, կորժիկները, տարատեսակ բլիթները ապահովում են միակողմանի սնուցում, պարունակում են ալյուր, շաքար, բնականաբար չեն պատրաստվում կարագով, դրանցում որպես կանոն օգտագործվում են սպրեդ, մարգարին, որոնք ունեն ցածր գին: «Առողջապահական բոլոր նորմերով հստակ նշվում է, որ երեխաների սննդակարգում տրանս-ճարպաթթուները պետք է լինեն օրական կալորիաների 0.5 տոկոսից ցածր»,- նշեց Պիպոյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ մթերքներ օգտագործելու դեպքում կարող են առաջանալ Ճարպակալումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարումներ եւ այլն:

Թեկուզ լինի աշխարհի ամենագեղեցիկ, սալիկապատված եւ հիգիենիկ պայմանները բավարարող ճաշարանը, միեւնույն է, երեխան չի կարող առողջ սնվել, եթե չունի հնարավորություն ստանալու այն սննդատարրերը, այն կալորիաները, ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, որոնք պահանջվում են միջազգային բոլոր չափորոշիչներով: «Սննդակարգը  պետք է համալրված լինի բազմազան ուտելիքներով՝ մրգով, բանջարեղենով, այլ ոչ թե դպրոցում երեխան հասանելիություն ունենա միայն ալյուրից պատրաստված  ինչ-որ բուլկիների, շաքարով պատրաստված մթերքների: Սա չի կարող նպաստել երեխայի առողջ մեծանալուն, առողջարար սննդակարգ ունենալու իրավունքին»,- նշեց Պիպոյանը:

Եթե մանկապարտեզում ճաշացանկին  ներկայացվող հստակ պահանջներ կան, ապա դրանից հետո, երբ երեխան դառնում է դպրոցական, ինչ ցանկանա, կարող է ուտել, վատագույն դեպքում՝ ոչինչ չուտել: Հիմնականում դպրոցահասակները ազատ հասանելիություն են ունենում մոտակա խանութներ: Այսինքն՝ եթե բուֆետում իրենց սրտով մթերք չկա, կարող են գնել խանութից, անգամ երբ դրանք արգելված են կրթական հաստատությունում՝ քաղցրավենիքները, գազավորված ըմպելիքները: Այս հարցով, ըստ Պիպոյանի, պետք է լինի պետական քաղաքականություն, որպեսզի ստեղծվեն առողջարար սննդակարգ ապահովող ճաշարաններ, որոնք տնտեսական առումով գրավիչ կլինեն:

Հ. 24 հիմնական դպրոցի բուֆետի աշխատակցուհին նշեց, որ իրենց մոտ տուփով թեյ նույնպես վաճառում են, հիմա արդեն չկա, ամբողջը վաճառվել է, նորը չեն ստացել։ Փաթեթավորված մթերքը, ըստ աշխատողի, ամեն օր են ստանում, քիչ են վերցնում, որ չմնա, չհնանա: Տնօրեն Նաիրա Ավետիսյանի խոսքով՝ փոքրիկները կամ երկարօրյա մնացողներն այլ միջոց են գտել. տնից մայրիկների պատրաստած կերակուրն են բերում, նստում ուտում, կամ ծնողները հարակից խանութից գնում են այն, ինչ երեխաների սրտով է։

Հ. 4 հիմնական դպրոցում եւս իրենց ժամին մանկահասակ դպրոցականները կամ երկարօրյա մնացողները բուֆետում ուտում էին տնից բերած կերակուրները: Փոխտնօրենի խոսքով՝ բարձր դասարանցիներն արդեն բուֆետից են գնումներ կատարում, չնայած կարող են նաեւ խանութից գնվածը բերել դպրոց ու ճաշակել։

Կրթական հաստատություններում, բուֆետներում սանիտարական կանոնները եւ նորմերը պահպանելու վերաբերյալ գործում է Առողջապահության նախարարի հրամանը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ», որում նշված է, որ դպրոցներում չեն կարող վաճառվել կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ, տապակած կերակրատեսակներ՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս, սուրճ, էներգետիկ, ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, շաքարների եւ աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, պաղպաղակ եւ այլն: Ուսումնասիրելով նշված երկու դպրոցների բուֆետները՝ կարող ենք նշել, որ այնտեղ սնունդը փաթեթավորված էր, էներգետիկ, խմիչքներ, սուրճ, չիփսեր, պաղպաղակ չէր վաճառվում, սակայն կային քաղցր բուլկիներ, փքաբլիթներ, մսով կարկանդակներ:

Ինչպես նշեցին դպրոցներում, պայմանագրով մթերքները «Համեղ պատառ» ՍՊԸ-ն է մատակարարում: Ընդգծեցին, որ երեխաներն ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են տնից բերել, երբեմն դրսից գնվածն են ուտում:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ դպրոցական ճաշարանները կարեւոր դեր ունեն երկրի զարգացման հարցում: Անհրաժեշտ է կանխարգելել, թույլ չտալ, որ երեխաները նման կերակուր ուտեն, հիվանդություններ ձեռք բերեն, այնուհետեւ պետությունը մտածի բուժումն իրականացնելու մասին:

Տպել
4214 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում