Վայոց ձորի աղմկոտ միջադեպի գործով քիչ առաջ ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը

Եղեգնաձորում շաբաթներ առաջ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով քիչ առաջ ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Զավեն Գրիգորյանի եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է դեպքից որոշ ժամանակ հետո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակացություն է ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: 

Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը ծանր է: ՔԿ-ն ստուգում է նաեւ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը դեպքին:

Տպել
4743 դիտում

Ավելի լավ է մարդ չմտնի, չտեսնի՝ ոնց են ծնողները ողբում. գիշերը զոհված ոստիկանը երկու երեխա ունի

Երգիչներից մեկի՝ եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել. Անանյան

Աշխարհը փոխում է մտքի, մտածողության ինովացիան. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

ՀԴՄ կտրոնների մասին ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո Շիրակի հարկային տեսչության պետը պաշտոնանկ է արվել

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ