Դավիթ Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ չէին սպասում ՊՎԾ գործունեությանը․ պաշտպան Իննեսա Պետրոսյան

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով ի սկզբանե երեւում էր, որ ուղղորդված քննություն պետք է լինի եւ ակնհայտ էր, որ ինչ-որ մի տեղից ղեկավարվում էր այդ գործընթացը, քանի որ այդ պահին նրա նկատմամբ քրեադատավարական խախտումներն ակնհայտ էին: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Եթե արդեն հարց էր ծագել, որ կարող է պատահի Պետական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվի կամ մեղադրանք առաջադրվի, միանշանակ էր, որ գործը պետք է տեղափոխվեր Հատուկ քննչական ծառայություն: Բայց իրենք այդ ճանապարհով չգնացին, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը հայտնեց բացարկի միջնորդություն: Այդ միջնորդությունը նույնպես կոպիտ խախտմամբ մերժվեց, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման գործերը պետք է գտնվեն ՀՔԾ տիրույթում: Այս դեպքում արդեն ակնհայտ էր, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ուղղորդված ու պատվիրված քննություն պետք է տեղի ունենար»,- մեկնաբանեց Պետրոսյանը:

Պաշտպանի պնդմամբ՝ քանի որ Դավիթ Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ չէին սպասում ՊՎԾ գործունեությանը, որոշ անձինք սկսեցին ուղղորդել այդ գործը, եւ ստացվեց այնպիսի իրավիճակ, որ այդ գործով անցնող մեղադրյալները, որոնք գտնվում էին նախնական կալանքի տակ, արդեն սկսում են այնպիսի դիմումներ ներկայացնել քննիչին, ինչպիսիք են առանձին տեսակցությունները՝ առանց պաշտպանների ներկայության:

«Այդ ձեռագիրն ակնհայտ էր: Մենք իրականում տեսանք, որ գործը սարքվել էր, որովհետեւ 2-3 կալանավորված անձինք անընդհատ առանձնատեսակցություն են խնդրել վարույթն իրականացնող մարմնից եւ խոսել, եւ դրանից հետո չի եղել մի փաստաթուղթ, թե ինչի՞ մասին են իրենք զրուցել, ու հանկարծ հայտնվում են Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունքները: Այստեղ մեկ նպատակ էր հետապնդում վարույթն իրականացնող մարմինը, որ անմիջապես կասեցվեին մեր պաշտպանյալի լիազորությունները: Այդ պահին նա պետք է մեկուսացվեր այն աշխատանքից, որին լծված կատարում էր»,- նշեց Պետրոսյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ մեղադրանքն ի սկզբանե շինծու է եղել, եւ իրենք հույս ունեին, որ դատախազությունն այդ ճանապարհով չէր գնա։ Նրա խոսքով՝ Սանասարյանի մասով մեղադրական եզրակացություն չէր կարող հաստատվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր, իսկ մյուսների մասով պետք է որոշեր նախաքննական մարմինը դատախազության հետ համատեղ։

Պաշտպանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին բողոք է ներկայացվել եւ դատախազության կողմից առ այսօր գրավոր որեւէ պատասխան չեն ստացել․

«Մենք միայն տեղեկացաք մամուլից, եւ ես լրիվ պատահական տեսա այդ օրը, երբ գործը տեղափոխվում էր դատարան, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է: Միջնորդություն էինք ներկայացրել նաեւ, որ պարոն Սանասարյանի պաշտոնավարումը վերականգնվի, դրա պատասխանը նույնպես չենք ստացել»,- նշեց Իննեսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մեղադրանք է առաջադրված նաեւ ՊՎԾ աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանին, Սամվել Ադյանին եւ վերջինիս մտերիմ Տարոն Ավետիսյանին։

Տպել
1542 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան