ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Պողոս Գալստյանը պատասխանել է «Ուրարտու»-ի սեփականատեր Ջեւան Չելոյանցին: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել էր, որ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որը հիմա խաղում է «Արարատ-Արմենիա»-ում, ժամանակին 150 դոլարի համար իր ակումբից տեղափոխվել է այլ ակումբ: Այն ժամանակ ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել «Փյունիկ»-ում: Գալստյանն այս խոսքերի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագոռգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները եւ նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչեւէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ եւ մեր ամբողջ ակումբին: Միգուցե ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվն առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաեւ հիանալի մարդ, որն իր խաղային որակներով եւ բարձր ինտելեկտով դեր ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» եւ «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ եւ անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով. միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, եւ մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»,- ասել է Գալստյանը:

Չելոյանցի խոսքերին պատասխանել էր նաեւ Պետրոսյանը: Նա նշել էր, որ հեռանալու պատճառն այլ է եղել:

Տպել
341 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը