Անիմաստ ակցիաներ՝ ի տես դրսի «պապաներ»-ի

02/10/2019 schedule11:02

Երեւանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովն իր վրա էր հրավիրել ամբողջ աշխարհի ուշադրությունը ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցն աշխարհաքաղաքական բեւեռներից մեկն է, այլ նաեւ, որ գագաթնաժողովին մասնակցում էին նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը: Ընդ որում, բարձրաստիճան հյուրերը հատուկ ընդգծում էին Հայաստանի ջանքերը ԵԱՏՄ գործընկերների շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ:

Իսկ այդ ընթացքում Երեւանի տարբեր հատվածներում մի քանի զուգահեռ ակցիաներ էին ընթանում: Մի խումբ ակտիվիստներ բողոքում էին ԵԱՏՄ գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու (այլ կերպ ասած՝ այդ կառույցին Հայաստանի անդամակցության) դեմ, մի ուրիշ տեղ մեկ այլ խումբ բողոքում էր Հայաստանում արեւմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների («սորոսականներ»-ի) դեմ, եւ այն էլ այնպես, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն անպայման նկատեն իրենց (ու երեւի նաեւ աջակցեն «արեւմտյան գործակալական ցանցերի դեմ պայքարում»), կոմունիստներն իրենց հերթին էին աշխուժացել ու ողջունում էին Ռուսաստանի նախագահի այցի հերթական «օրհնված սհաթը»... Մի խոսքով՝ տգեղ տեսարաններ էին:

Այո՛, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այդ կառույցում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Այդ կառույցի անդամ երկրներն Ադրբեջանի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն եւ սպառազինություններ են մատակարարում. խոսակցություններ կան, որ հունվարի 1-ից Ռուսաստանը կարող է հերթական անգամ թանկացնել Հայաստանին վաճառվող գազը, եւ այլն: Բայց նաեւ այնպես չէ, որ դրանք նոր խնդիրներ են եւ ի հայտ են եկել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Այդ խնդիրները նաեւ նախկինում կային, իսկ նոր իշխանությունները նույնիսկ ավելի եռանդուն քայլեր են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ: Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք այլ հարցի:

Նորմալ է, որ Հայաստանում կան եւ՛ մեր երկիրը ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու կողմնակիցներ, եւ՛ Ռուսաստանի անունով երդվողներ ու «արեւմտյան գործակալական ցանցերի դեմ պայքարողներ»: Բայց նորմալ չէ, որ մարդկանց մի մասը փորձում է Հայաստանում ռուսական ազդեցության դեմ պայքարել Արեւմուտքի օգնությամբ, մյուս մասը ԵԱՏՄ-ին (այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ղազախստանին, Բելառուսին եւ մյուսներին) է հրավիրում Հայաստան՝ «արեւմտյան ազդեցության» դեմ պայքարելու համար: Վերջին հաշվով ի՞նչ է մեզ տալիս այդ ակցիաներն ամբողջ աշխարհին ի ցույց դնելը, ինչո՞ւ ենք մենք մեր խնդիրներն անպայման ուզում լուծել՝ «դրսից տղա կանչելով»: Նման ակցիաները միայն մի բան են ցույց տալիս՝ մեր հասարակությունը պառակտված է: Իսկ դրանից միանշանակ կշտապեն օգտվել եւ՛ ԵԱՏՄ անդամ երկրները, եւ՛ Արեւմուտքը: Ամեն մեկը՝ ըստ սեփական շահերի: Օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի հենց գագաթնաժողովի օրը ԵԱՏՄ դեմ ցույց անելը, եթե Հայաստանն այդ կառույցի անդամ է, օրակարգում այդ կառույցից դուրս գալու հարց չկա, եւ մեր նպատակը կառույցի ներսում սեփական շահերն առավելագույնս պաշտպանելն է: Կամ ի՞նչ իմաստ ունի պայմանական «սորոսականներին»՝ որպես արեւմտյան գործակալներ ներկայացնելն ու նրանց դեմ պայքարում ՌԴ-ից օգնություն խնդրելը, եթե Հայաստանի տարածքում ռուսական գործակալական ցանցը մեծ հավանականությամբ արեւմտյանից պակաս էֆեկտիվությամբ չի գործում:

Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ոչ թե՝ աշխարհաքաղաքական բեւեռների ազդեցության գործակալների ճակատամարտի թատերաբեմ: Իսկ ինքնիշխանության մակարդակը կախված է նաեւ նրանից, թե որքանով է հասարակությունը միասնական առնվազն արտաքին միջամտությունները բացառելու եւ սեփական որոշումներն ինքնուրույն կայացնելու հարցում:

Ի տես աշխարհի պետք է ոչ թե կռվել՝ արտաքին (այդ թվում՝ նաեւ ֆինանսական) աջակցություն ակնկալելով, այլ հակառակը՝ ցույց տալ մեր միասնությունը: Իսկ ներսի հարցերը կարող ենք լուծել նաեւ հետո՝ արտաքին աշխարհի աչքից հեռու: Գիտակից հասարակություններ ունեցող լուրջ պետություններն այդպես են վարվում:

Տպել
2395 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն