Ն. Փաշինյանը ներկայացրել է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովի հռչակագիրը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի Թումո կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։ 

Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արգասաբեր աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրանց հաջողվել է նաև վայելել իրենց հանգիստը Երևանում և Հայաստանում: 

«Ես լիովին աջակցում եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում նման միջոցառումների անցկացնման գաղափարին: Սա հիանալի նախաձեռնություն է եւ մենք պայմանավորվել ենք նման ֆորումներ անցկացնել յուրաքանչյուր տարի՝ նախագահող երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։  

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթերցել է այն հռչակագրի տեքստը, որն  ընդունվել է համաժողովի արդյունքների հիման վրա. 

«Եվրասիական ինտեգրացիայի զարգացման և խորացման հարցերին նվիրված «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով համաժողովի մասնակիցները՝

ընդգծելով պատմականորեն կարճ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության իրավահավասար սուբյեկտի դիրք զբաղեցրած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարանցիկ հնարավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը, արձանագրելով, որ ԵԱՏՄ երկրների տարանցիկ հնարավորությունների կոոպերացիան, հենվելով որակապես նոր հիմքերի վրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տնտեսական համագործակցության խորացման համար և դարձել է տնտեսական միավորման հետագա զարգացման կարևորագույն գործիք, հատուկ կարևորելով կայուն և արդյունավետ տրանսպորտային կապերի, հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների զարգացումը, և այս առումով ԵԱՏՄ խորը համագործակցությունը հարևան երկրների և տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում՝ անդրազգային ծրագրերի միջոցով,  հայտարարում են, որ արտաքին գործընկերների և միավորումների հետ տնտեսական հարաբերությունների համապարփակ զարգացումը համարում են ԵԱՏՄ-ի հաջող գործունեության հիմնական բաղադրիչներից և ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման կարևոր գործոններից մեկը,  աջակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերին, որոնք շարունակում են իրականացնել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն՝ ուղղված համատեղ տրանսպորտային ծառայությունների շուկայի ստեղծմանը և միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլային ձևավորմանը մրցակցության, բացության, անվտանգության, հուսալիության, մատչելիության հիման վրա և միջազգային բնապահպանական ստանդարտներին համապատասխան, գոհունակությամբ նշում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակտիվ բանակցություններ է վարում շահագրգիռ գործընկերների հետ ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուց զուգակցման շրջանակներում առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, ինչը թույլ կտա միջազգային տրանսպորտային միջանցքներում ստեղծել լոգիստիկ կենտրոնների և հանգույցների ժամանակակից համակարգեր, ավելացնել ԵԱՏՄ-ի և միության անդամ երկրների տարանցիկ ներուժը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային երթուղիների մրցունակությունը, նշում են, որ ԵԱՏՄ-ի առևտրային, տնտեսական և ինստիտուցիոնալ ակտիվ փոխգործակցության հաստատումը ՄԱԿ-ի կազմակերպությունների, Հարավարևելյան Ասիայի ժողովուրդների ասոցիացիայի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության հետ կապահովի տարանցիկ և լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը «Մեծ» Եվրասիայի ամբողջ տարածքում, նշում են, որ ազատ առևտրի զարգացումը և ներդրումային միջավայրի բարելավումը կարող են դառնալ տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացման շարժիչ ուժ:

ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի, Իրանի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտիների ստեղծումը հիմնարար հիմք է հանդիսանում լոգիստիկ շղթաների և շուկայական տնտեսության սկզբունքների զարգացման համար: 

Համաժողովի մասնակիցները ողջունում են ԱՊՀ տարածքում համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, որի օրինակ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի միջև համագործակցության մասին հուշագիրը: Նման ձևաչափերը կարևոր դեր են խաղում հարաբերությունների նոր ինստիտուցիոնալացման գործում, ինչը դրական նշանակություն կունենա կողմերի՝ առևտրային և տարանցիկ ներուժի զարգացման համար, 

ողջունում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերը, որոնք ուղղված են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծման հայեցակարգի հետևողական իրականացմանը, որը նախատեսում է տրանսպորտային և լոգիստիկ տեղեկատվական ծառայությունների ստեղծում առաջադեմ թվային տեխնոլոգիաների և պլատֆորմային լուծումների հիման վրա, որոնք ապահովում են բեռնափոխադրողների և բեռների սեփականատերերի միջև արդյունավետ փոխգործակցությունը»։ 

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են Թումո ստեղծարար կենտրոնի գործունեությանը։ Շնորհանդեսը ներկայացրել է կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Տպել
1860 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ