Այսօր անցկացվել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթ. թեկնածուներից մեկը բոյկոտել ու դուրս է եկել քննասենյակից

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տավուշի մարզպետարանում անցկացվել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Բայց մասնակիցներից մեկը՝ հաստատության տնօրենի պաշտոնակատար, նույն պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը, բոյկոտել ու քննական սենյակից դուրս է եկել մրցույթը սկսվելուց ընդամենը րոպեներ անց:

Գրավոր փուլի ժամանակ նա հայտնաբերել է, որ թեստում ընդգրկված առաջադրանքների ճնշող մեծամասնությունը դուրս է այն հարցերի շրջանակից, որոնք, համաձայն կարգի, նախապես տրամադրվել են իրեն՝ որպես թեկնածուի, մրցույթին պատրաստվելու համար: Այսինքն՝ թեստում ներառված հարցերը, ըստ Մարգարյանի, պետք է ընտրված լինեին բացառապես տվյալ հարցաշարից:

«Համակարգչով թեստը հանել, տվել են: Առաջին երեք-չորս հարցի պատասխանները հանգիստ ռեժիմով արագ-արագ գրում եմ, որովհետեւ դրանք ինձ տված հարցաշարում կային: Հետո մեկ էլ տեսնում եմ՝ գալիս է մեկը՝ անծանոթ, երկրորդը՝ անծանոթ, երրորդը, տասներորդը, քսաներորդը, հիսուներորդը»,- ասաց բուժհաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը: Այդ իրավիճակը տեսնելուց հետո էլ դադարեցրել է մրցույթին իր մասնակցությունը, բողոքի դիմում է գրել եւ հեռացել: Տեղի ունեցածի մեջ նա դիտավորություն է տեսնում: Նախ, ինչպես նշեց, մինչեւ մրցույթն արդեն լուրեր են պտտվել, որ իր մրցակից Էդուարդ Գրիգորյանը մարզպետի նախընտրելի թեկնածուն է, հետո էլ մրցույթի ընթացքում պարզվել է, որ նրա թեստի ու մինչեւ այդ տրամադրված հարցաշարի միջեւ անհամապատասխանություն չկա, ինչն իր դեպքում էր, թեպետ մրցույթի ընթացքում երկու մասնակիցներին տրամադրված թեստն էլ նույնն է եղել:  

«Նա իրենց ընտրած մարդն է՝ մարզպետի համագյուղացին, որին պիտի անցկացնեին: Այդ խոսակցությունները վաղուց կային: Նույնիսկ նախկին ռեժիմի ժամանակ նման ձեւի անբարոյական վերաբերմունք ցույց չէին տալիս, ես երեք անգամ այդ մրցույթներին մասնակցել եմ: Գոնե ձեւական արդարության մրցույթի սկզբունքը պահպանում էին: Հետո այնպես էին անում, մյուս մասնակիցն էլ էր անցնում երկրորդ փուլ, երկուսով-երեքով հաղթում էինք, մարզպետը ինքն էր որոշում՝ այդ դեպքում ում նշանակի տնօրեն: Բայց այս ձեւով անելը, ես չգիտեմ՝ սրանք առյուծի սի՞րտ են կերել՝ կարգը խախտելով, անօրինական քայլերի դիմելով: Մեղքը գցում են այն կնոջ վրա, որը մեզ հարցաշարերը տվել է՝ պարապելու. «Կարող է իր թերացումն է, մենք իրեն կպատժենք»: Ասում եմ՝ ինքը այստեղ կապ չունի, դուք չփորձեք իրեն մեղադրել»,- պատմեց Վազգեն Մարգարյանը:

«Խոսակցություններ կային, որ (մյուս թեկնածուն) մեծ ֆինանսական միջոցներ է տրամադրել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն դառնալու համար, հիմա էլ ապացուցվեց, որ խոսակցությունները իրականություն են դառնում, որովհետեւ ամենագռեհիկ ձեւով մրցույթի իրավահավասարությունը, ազնվությունը խախտելով՝ սուբյեկտիվ մոտեցում դրսեւորեցին»,- լսածն ու տեսածը զուգահեռ անցկացրեց մեր զրուցակիցը:

Նա պատրաստվում է դատական կարգով բողոքարկել մրցույթի արդյունքները:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Գագիկ Աղբալյանը, փոխանցելով մասնավորապես մրցութային հանձնաժողովի նախագահ Արբակ Գրիգորյանի պարզաբանումները, ասաց, որ մրցույթին մասնակցելուց հրաժարված Վազգեն Մարգարյանն իր դիմումը հասցեագրել է մարզպետին: Այդ գրության մեջ տեղ գտած պնդումների կապակցությամբ անցկացվելու է ծառայողական քննություն՝ պարզելու համար՝ արդյոք որեւէ մեկը միջամտե՞լ է, որպեսզի մրցույթը կողմնակալ կազմակերպվի:

«Վազգեն Մարգարյանը նախորդ տարիներին երկու անգամ նույն թեստերով նմանատիպ մրցույթում հաղթել է»,- այդուհանդերձ նկատեց մարզպետի խոսնակը: Նաեւ ավելացրեց. «Այն, որ ինքը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց, իրեն զրկել է դրա արդյունքները բողոքարկելու հնարավորությունից, ինչը շատ զարմանալի է ու ի վնաս պարոն Մարգարյանի: Նա կարող էր մասնակցել ու բողոքարկել մրցույթի արդյունքները»: Պետք է ենթադրել, սակայն, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդի բողոքի շեշտադրումը վերաբերելու է մրցույթի ընթացակարգն ու հավասարության սկզբունքը չպահպանելուն, ինչի դեպքում մասնակցությունը կարող է պարտադիր չլինել:

Ինչ վերաբերում է Վազգեն Մարգարյանի այն պնդմանը, թե իր մրցակից, Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանը Տավուշի մարզպետի համագյուղացին է, Աղբալյանը չհերքեց: Բայց նաեւ հավաստիացրեց, որ այս մրցույթում նրա հաջողությունը կապ չունի նշված հանգամանքի հետ եւ դա չէր կարող վճռորոշ լինել:

«Սահմանամերձ մարզում՝ այն էլ առողջապահության ոլորտի կառույցի գործունեության դեպքում այդ ճոխությունը չենք կարող թույլ տալ, որ ուղղակի նշանակվի ինչ-որ մեկը, որը մարզպետի կամ այլ պաշտոնյայի բարեկամն է: Սա բացառվում է: Բայց նաեւ եթե որեւէ մասնագետ կարողանում է հաղթել ինչ-որ մրցույթում, որեւէ պաշտոնյայի համագյուղացի լինելը չպիտի խոչընդոտ հանդիսանա, որպեսզի այդ մարդը աշխատի այնտեղ, որ պետք է աշխատի: Մարզպետարանում կան հայեցողական բազմաթիվ պաշտոններ, բայց որեւէ պարագայում չի նշանակվել մարդ, որը Հայկ Չոբանյանի ընկերն է, համագյուղացին է: Ավելին, Տավուշի մարզում աշխատելու են հրավիրվել մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում աչքի ընկնող մասնագետներ են ու կարող են աշխատանքի բարձր մակարդակ ապահովել»,- շեշտեց մարզպետի խոսնակը: Ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ամիսներ առաջ Վազգեն Մարգարյանին էլ մարզպետն էր նշանակել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: «Կարելի է հիշել, որ ցանկացած նման նշանակում, հատկապես Իջեւանի բժշկական կենտրոնում, տարբեր ժամանակներում տարբեր դժգոհությունների տեղիք է տվել: Ամեն դեպքում հաղթողը լինում է մեկը»,- ասաց նա:

Տպել
5239 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա