Քաղաքացիները տեղյակ չեն Հայկական Կարմիր խաչի տարին մեկանգամյա անվճար բուժօգնությունից. նրանց չե՞ն ուղղորդում

Հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը իրազեկված չեն, որ հնարավորություն ունեն տարին մեկ անգամ անվճար բուժօգնություն ստանալ Հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Այս պատկերն ի հայտ եկավ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում: Իսկ սա նշանակում է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող այս մարդկանց վիճակում կարող էր փոքրիշատե դրական փոփոխություն լինել, բայց տարիներ շարունակ նրանք զրկված են եղել դրանից անտեղյակության պատճառով: 

«Մենք իրազեկում չենք իրականացնում, պոլիկլինիկաները պետք է դրանով զբաղվեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչի լրատվության բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը՝ հավելելով՝ այնպես չէ, որ քաղաքացիները չգիտեն այդ բուժօգնության մասին, քանի որ դրա կարիքն ունեցողներն ուղղորդվում են պոլիկլինիկաներից:

Ըստ կարգի՝ հաշմանդամություն ունեցող այդ անձինք պետք է դիմեն համապատասխան պոլիկլինիկա, որտեղից էլ պետպատվերի շրջանակներում պարտադիր պետք է ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: «Քաղաքացին հերթագրվում է, ընթացքում նրան կանչում են համապատասխան բուժօգնությունն ստանալու, եթե հակացուցումներ չկան այն պրոցեդուրաների, որոնք կենտրոնը սպասարկում է»,- նկատեց Հայկական Կարմիր խաչի լրատվության բաժնի ղեկավարը: Նունե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շահառուները բուժօգնություն են ստանում Հայկական Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ անվճար բուժօգնության տրամադրումն իրականացվում է՝ ըստ կարիքի եւ դա ոչ բոլոր հաշմանդամություն ունեցողներին է վերաբերում: «Կան մարդիկ, որ հաշմանդամություն ունեն, բայց եթե վերականգնողական բուժման որեւէ տեսակ նրանց հարկավոր չի լինում, ապա իրենք չեն կարող օգտվել Կարմիր խաչի ծառայություններից: Դա կառավարության որոշմամբ է կարգավորվում»,- ասաց նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը: Այստեղից մեզ ուղղորդեցին մանրամասն տեղեկատվության եւ քաղաքացիների ոչ պատշաճ իրազեկման խնդիրների մասին հետաքրքրվել նախարարության ենթակայությամբ գործող բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից պատասխանեցին, որ իրենց գործառույթը քաղաքացու համար հաշմանդամության կարգ սահմանելն է, իսկ դրանից հետո անվճար կամ վճարովի բուժօգնություն ցուցաբերելն առողջապահության նախարարության խնդիրն է:

ԲՍՓ-ի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հայրապետյանը նկատեց՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի համար» օրենքով կարգավորվում է, թե հաշմանդամություն ունեցող, որ խմբի անձինք իրավունք ունեն անվճար բուժօգնություն եւ դեղորայք ստանալու: Հաշմանդամների բժշկական եւ առողջարանային սպասարկում բաժնում նշված է՝ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ, անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերել պետական բժշկական հիմնարկներում:

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, ըստ դեղատոմսերի, 100 տոկոսով դեղորայքով են ապահովվում անվճար: Երրորդ խմբի հաշմանդամները 50 տոկոսով են օգտվում դեղորայք ստանալու իրավունքից:

Հայկական Կարմիր խաչի միջոցով անվճար բուժօգնություն ստացողների թիվը տատանվում է տարեկան 1300-ից 1500-ի միջակայքում: «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում վերջին տարիներին հիվանդների թվի աճ է գրանցվել: Կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Մուրադյանի խոսքով՝ հիվանդների քանակն ավելի է արագ է աճում, քան մահերինը: Ըստ Մուրադյանի՝ վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստացողների թիվը կախված է հատկացված բյուջեից, որը պետությունն ամեն տարի տալիս է իրենց:

Ամեն տարի Հայկական Կարմիր Խաչը պայմանագիր է կնքում պետության հետ, պետությունը գումարը տալիս է՝ աշխատանքը կատարվում է: Սակայն հիվանդները վերականգնողական կենտրոն են գնում այն պոլիկլինիկաներից, որտեղ բուժզննում կամ բուժում են ստացել:

Մուրադյանը չցանկացավ հայտնել, թե մոտավորապես ինչքան գումար է պետությունը տրամադրում իրենց՝ ասելով. «Դժգոհ չենք, մեզ դա լրիվ բավարարում է: Տարիների երազանք էր հասնել նրան, որ ունենանք բավարար գումար, որպեսզի բավարար աշխատանք կատարենք: Այս տարվա վերջնական տվյալներով մեզ տրված գումարը բավարում է, եթե ավելի էլ տան, միեւնույնն է, տեղ չունենք»:

«Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկը հայտնեց, որ վերականգնողական կենտրոնում դեղորայքն իրենք են տրամադրում հիվանդին, միայն որոշ հատուկ դեղամիջոցներ կան, որոնք հիվանդը պոլիկլինիկաներից է ստանում՝ դարձյալ անվճար: «Մեզ մոտ խնամքի ծրագիրը շատ հստակ է դրված, այստեղ հիվանդները չեն բողոքում: Մարդկանց մեծ մասն այստեղ հենաշարժական խնդիրներով պառկած են, տեղից չեն կարողանում բարձրանալ, եթե մի օր նորմալ չխնամենք՝ խնդիրներ կունենանք»,- ասաց Գագիկ Մուրադյանը:

Կենտրոնի գլխավոր բժշկի խոսքով՝ ընդհանուր վիճակագրական տվյալներով Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի անվճար բուժօգնությունից քաղաքացիներն օգտվում են նվազագույնը 21, առավելագույնը՝ 80 օր. «Եթե ռեաբիլիտացիա է, բուժումն առաջին անգամ է, այսինքն՝ կոտրվածքը նոր է՝ մինչեւ 80 օր տեւում է, հազիվ էլ հասցնում ենք, եթե կոտրվածքը նոր չէ, մոտ մեկ ամիս: Սովորական ընդհանուր ռեաբիլիտացիոն բաժնում՝ օստրոխոնդրոզ, գրիժա եւ այլն, մոտավորապես երեք շաբաթ է տեւում»:

Հայկական Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր եւ հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում: Ողնուղեղի եւ ողնաշարի վնասվածքով յուրաքանչյուր հիվանդի հետ կենտրոնում աշխատում է առանձին բժիշկ, բուժքույր, վերականգնող թերապիստ, հոգեբան եւ սպորտային մարզիչ:

Կենտրոնն ունի ընդլայնված ստացիոնար եւ ամբուլատոր բժշկական ծառայություններ:

Տպել
5826 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին