Արզնի և Բյուրեղավան համայնքներում հիմնանորոգվում ու կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ (լուսանկարներ)

01/10/2019 schedule17:28

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Արզնի և Բյուրեղավան համայնքներ, որտեղ ծանոթացել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Արզնիում ընթացքի մեջ են Մշակույթի տան շենքի վերակառուցման աշխատանքները: Աշխատանքների ավարտից հետո համայնքը կունենա հայ-ասորական մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար: Շահած պայմանագրի արժեքն է 24,800,700 դրամ, որից 70%-ը համայնքի ներդրումն է, 30%-ը պետական ֆինանսավորման չափն է:

Ավարտվել են Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային ճանապարհների ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (1կմ երթևեկելի մաս): Շահած պայմանագրի արժեքն էր 34,389,838 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն էր, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը:

Ավարտվել են կենտրոնական փողոցի մայթերի և ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (570մ): Շահած պայմանագրի արժեքն էր 18,000,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը:

Արզնիում այցի ավարտին մարզպետն այցելել է նաև համայնքի «Ալյոնուշկա» մանկապարտեզ, որտեղ գործում է երկու խումբ, ծանոթացել պայմաններին, շփվել փոքրիկների հետ:

Բյուրեղավանում ընթացքի մեջ են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները (Հայրենադարձ թաղամաս, 1-ին թաղամաս տանող ճանապարհ, բակային տարածքներ, Վ. Սարգսյանի փողոցի մի հատված, Մշակույթի տան հարակից տարածք): Շահած պայմանագրի արժեքն է 69,600,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, 45%-ը պետության ֆինանսավորման չափն է:

Բյուրեղավանում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ կառուցվել է համայնքային պուրակ ( Վ. Սարգսյան և Կոտայքի փողոցների հատման տարածքում): Շահած պայմանագրի արժեքն է 13,356,000 դրամ, որից 71.3%-ը համայնքի ներդրումն է, 28,7%-ը պետության ֆինանսավորման չափն է: Ընթացքի մեջ են Մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 13,944,000 դրամ, որից 72%-ը համայնքի ներդրումն է, 28%-ը պետության ֆինանսավորման չափն է:

Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը եղավ նաև  Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում և Բյուրեղավանի հիմնական դպրոցում. այստեղ դպրոցի խնայողությունների հաշվին կառուցվել է ցանկապատ, փոխվել է տանիքը, պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները:

Կոտայքի մարզպետի համայնքային այցերը կրում են շարունակական բնույթ:

Տպել
2346 դիտում

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա