ԵԱՏՄ-ում ձեւավորվում է միասնական ֆինանսական շուկա. Պուտինը խոսեց հայեցակարգի հաստատման մասին

Եվրասիական տնտեսական միությունն այս ընթացքում արդարացրել է սպասումները եւ բավականին արդյունավետ է աշխատում: Զարգանում է միության շրջանակում առեւտուրը, աճում է միության ողջ ՀՆԱ-ի ծավալը: Այս մասին Երեւանում անցկացվող ԵԱՏ պետությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ աճում է արդյունաբերությունը, սակայն ԵԱՏՄ-ի առաջ դրված են բավականին մասշտաբային խնդիրներ: Այս համատեքստում Պուտինը նշեց առեւտրի ոլորտում պատնեշների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքի կարեւորությունը: «Առաջնահերթությունների թվում է նաեւ ֆինանսական շուկայում միասնական կանոնների հաստատումը: Օրակարգում է եվրասիական ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կդառնա ԵԱՏՄ տարածքում բանկային, ֆինանսական ծառայությունների տրամադրման միասնական կանոնների ձեւավորման ճանապարհային քարտեզը՝ դարձնելով շուկայի այս սեգմենն ունիֆիկացված ու թափանցիկ»,- նշում է նա:

Ապագայում, նրա խոսքով, օրակարգում է լինելու միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման խնդիրը: «Սրան պետք է հետեւի միութական գազի, նավթի ու նավթամթերքների շուկաների ձեւավորումը 2025 թ.-ին»,- ասաց Պուտինը՝ հավելելով, որ պետք է ունիֆիկացնել ԵԱՏՄ պետությունների օրենքները գազի մատակարարումների ոլորտում:

Նա նաեւ խոսեց տնտեսության թվայնացման օրակարգային խնդիրներից: «Բոլորի շահերից է բխում աշխատատեղերի ստանդարտացված համակարգի ստեղծումը: Այս ծրագրի կյանքի կոչման դեպքում մեր պետությունների քաղաքացիները համացանցում կարող են իմանալ ԵԱՏՄ բոլոր պետություններում թափուր աշխատատեղերի մասին»,- ասաց ՌԴ նախագահը՝ կարեւորելով նաեւ ապրանքների էլեկտրոնային գրանցումը ԵԱՏՄ մուտք գործելիս, որպեսզի հնարավոր լինի հետեւել նրանց շարժին:

«Համաձայն մեր այսօրվա որոշման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կստանա համապատասխան լիազորությունները»,- ասաց նա:

Տպել
3034 դիտում

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը