Մինչեւ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը՝ մեր դիրքորոշումը պարզ կլինի․ Ա․ Աբովյան

Ես հիմա չեմ ուզում որեւէ պրոցես խրախուսել, որեւէ պրոցեսի զարկ տալ, տարակարծության հիմքեր տալ, դրա համար հստակ ասում եմ՝ երբ խմբակցությունում կավարտվեն քննարկումները, մինչեւ քվեարկությունը մեր դիրքորոշումը պարզ կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին․

«Միանշանակ լինելու է իրավական գնահատական, ոչ թե անձնավորած։ Հիշեցնեմ, որ երբ 2017 թվականին քննարկվում էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, մենք դեմ էինք քվեարկել եւ այն փաստարկները, որ մենք այն ժամանակ բերել էինք, փաստացի այսօր են բերվում: Բայց այս փաստաթուղթը անձնավորված չէ: Այն ԱԺ-ի կողմից որոշակի գործընթաց է, որը պետք է լինի բացառապես իրավական դաշտում եւ օրենսդրությանը համապատասխան»,- ասաց Աբովյանը՝ հավելելով, որ երբ իրենց իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ, կասեն իրենց կարծիքը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Տպել
521 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար