Որոշվել է «Հայփոստը» մասնավորեցման գործընթացից հանել․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Որոշվել է «Հայփոստը» մասնավորեցման գործընթացից հանել: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց պետությանը թողնել, արդյոք Էդուարդո Էռնեկյանի կառավարման օրոք «Հայփոստում» խնդիրնե՞ր կային.

«Խնդիրների մասին բան չեմ կարող ասել: Մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որեւէ կերպ չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանի հետ եւ կամ ներկայիս կառավարիչների: Բանն այն է, որ նպատակահարմար է եղել պահպանել փաթեթը պետության ձեռքում եւ հետագայում իրականացնել նոր մրցույթ, որին ենթադրաբար կմասնակցեն ներկայիս կառավարիչները եւ ցանկության դեպքում՝ միգուցե այլ օպերատորներ: Բայց որ նոր նախապայմաններով կառավարիչին կհանձնվի, դրա համար հարկավոր է հանել թե՛ մասնավորեցման ցանկից եւ թե՛ մշակել այն ռազմավարությունը, որով զբաղվում է լիազոր մարմինը փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ: Անհրաժեշտ է հանել մասնավորեցման ցանկից»,- ասաց Բաբայանը:

Նա հավելեց, որ «Հայփոստի» ներկայիս կառավարչի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ երկարաձգվել է եւս մեկ տարով, որպեսզի այս գործընթացները կազմակերպեն:

Տպել
1175 դիտում

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը