ՎՈՒԱՄ-ը եւ ԼՂ-ի հարցը. խառնաշփոթ ըստ ԱԳ նախարարի

01/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հարցին՝ ՄԱԿ-ում ընթացող գործընթացներին: Այս պահին ՎՈՒԱՄ-ի երկրները աշխատում են «ՎՈՒԱՄ-ի տարածաշրջնում սառեցված հակամարտությունների» վերաբերյալ բանաձեւի նախագծի վրա, որի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածից էլ մեծապես կախված է լինելու ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հետագա  ճակատագիրը: Եւ պետք է ասել, որ ՀՀ ԱԳ նախարարի երեկվա ասուլիսից բացարձակապես պարզ չդարձավ, թե ինչպիսին կարող է լինել այդ ճակատագիրը, եւ ընդհանրապես, ի՞նչ է կատարվում այսօր այդ ճակատում: Համենայնդեպս, երեկ Օսկանյանը բազմաթիվ հայտարարություններ արեց, որոնք իրար հակասում են:

Նա, նախ հայտարարելով, որ հոկտեմբերի 2-3-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ասաց, թե չի բացառվում, որ համանախագահների այդ այցից անմիջապես հետո տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, ինչը, իհարկե, կախված է համանախագահների հետ հանդիպման արդյունքներից: Վերջին անգամ Օսկանյան-Մամեդյարով  հանդիպումը չէր կայացել հենց ՀՀ ԱԳ նախարարի պատճառով, քանի որ Նյու Յորքում հանդիպելու մասին պայմանավորվածության գալուց մեկ օր հետո ՄԱԿ-ի ԳԱ օրակարգ էր մտել ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ ՀՀ ԱԳ նախարարը հրաժարվի ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից: Եւ ահա, երեկ ՀՀ ԱԳ նախարարը չբացառեց Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը, չնայած նրան, որ ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը դեռեւս շարունակում է ՄԱԿ-ի ԳԱ օրակարգում մնալ, բանաձեւի նախագիծն էլ մշակման փուլում է:

Այս ամենը ենթադրում է, որ Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ ինչ-որ բան փոխվել է, որոշակի նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք էլ պետք է հաստատվեն համանախագահների այցի ընթացքում: Օսկանյանը այս ենթադրությունը հաստատելու որեւէ հիմք չտվեց, բացի այդ, այն հարցին, թե կարելի՞ է ասել` համանախագահներին հաջողվել է Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղան, պատասխանեց. «Չեմ կարող հաստատել»: Մյուս կողմից, սակայն, ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Իրավիճակը փոխվեց, դրա համար այդ հանդիպումը (Օսկանյան-Մամեդյարով-Ա.Հ.) հետաձգվեց, համանախագահների հետ իմ առանձին հանդիպման անհրաժեշտություն ծագեց, ինչը եղավ. մեզ համար որոշ հստակություն է մտցվել, եւ կարծես թե արդեն պրոցեսը շարունակվում է»:

Եւ եթե այս հայտարարության մեջ ՀՀ ԱԳ նախարարը խոսում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման հնարավորության մասին, ինչի միակ խոչընդոտը ՄԱԿ-ի ԳԱ-ում ՎՈՒԱՄ-ի նաձեռնությունն էր, ապա իր մյուս հայտարարությունները վերաբերում էին հենց այդ նախաձեռնության շրջանակներում բանաձեւի ընդունման հնարավորությանը: «Եթե ՎՈՒԱՄ-ի այդ բանաձեւը անցնի ՄԱԿ-ում, ես կարծում եմ, որ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը ոչ թե ժամանակի հետ  կկապվի, այլ կդառնա արդեն պայման»,- երեկ հայտարարեց Օսկանյանը:

Վերջինս նշեց, որ ԳԱ նստաշրջանում իր ելույթում ինքը հստակ ասել է, որ Հայաստանը տվել է իր համաձայնությունը ԼՂ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին, քանի որ դա անհրաժեշտ էր ՎՈՒԱՄ-ի բանաձեւի քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրների ճիշտ կողմնորոշման համար. «Դա պետք էր նման հստակությամբ ասել, որ  բոլորը կողմնորոշվեն, շուտով, կարծում ենք, արդեն շրջանառության մեջ կդրվի ՎՈՒԱՄ-ի բանաձեւի տեքստը, եւ դեսպանները պետք է տեղյակ լինեն, թե նման բանաձեւին դրական քվեարկելը ինչպիսի բացասական հետեւանքներ կունենա այն դրական գործընթացի վրա, որ այսօր գոյություն ունի Մինսկի խմբի շրջանակներում»: Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը կրկին հարկ համարեց հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւերը պարտադիր չեն, եւ տվյալ դեպքում կարեւորը ոչ թե այն է` բանաձեւն անցնում է, թե ոչ, այլ` թե որ երկրներն ինչպես են քվեարկում բանաձեւին:

«Ադրբեջանը պետք է լուրջ մտածի, քանի որ այդ պրոցեսը կարող է իր դեմ աշխատել, այն իմաստով, որ աշխարհի 160 երկիր դեմ է կամ ձեռնպահ նրա կողմից բարձրացված հարցին: Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան` երեքով կարող են ինչ-որ բանաձեւ անցկացնել, բայց եթե 150 երկիր ձեռնպահ է մնում, ես կարծում եմ, որ դա  Ադրբեջանի համար մեծ պարտություն կլինի: Եթե ՄԱԿ-ի ԳԱ որոշումները պարտադիր լինեին, այդ ժամանակ կմտահոգվեինք»,- երեկ ասաց Վարդան Օսկանյանը, որը ընդամենը երկու շաբաթ առաջ, դեսպանների հավաքից հետո, հայտարարեց, որ մտահոգված է ՄԱԿ-ում ընթացող զարգացումներով: Ընդ որում, թեեւ երեկ ասաց, որ մտահոգված չէ, սակայն նաեւ չափազանց մտահոգիչ պատկեր ներկայացրեց. «Դա միանշանակ մարտահրավեր է: Մեր կյանքը բարդանալու է ՄԱԿ-ում, դրա հետ հաշտվում ենք, խնդիր չկա, կաշխատենք, հուսով ենք, որ Հայաստանի համար դրական արդյունք կունենանք»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Այս բոլոր խառնաշփոթության մեջ, սակայն, Օսկանյանը երեկ շատ հստակ մի հայտարարություն արեց: Մեկնաբաներով ԼՂՀ-Հայաստան դաշնություն կազմելու մասին Ռոբերտ Քոչարյանի միտքը` նա ասաց, որ դա պետք է ընդունել հետեւյալ համատեքստում. «Մեզ համար ԼՂ ժողովրդի անվտանգությունը առաջնային խնդիր է, եւ Հայաստանը, երբ համոզվի, որ Ադրբեջանը ինքը եկել է  վերջնական որոշման, որ պետք է ռազմական լուծում տա, որեւէ բանի առաջ չի կանգնելու: Հայաստանի Հանրապետությունը անելու է այն ճիշտ քայլը, որը կապահովի ամբողջությամբ ԼՂ ժողովրդի անվտանգությունը»,-հայտարարեց Վ. Օսկանյանը:

Աննա Հակոբյան

Տպել
1153 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ