Թեկնածուաբազարը իր ողջ փայլով. համոզել Արման Սահակյանին

01/10/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

Պաշտպանության նախարարի ուժի առաջին ցուցադրումը Հանրապետական կուսակցությունում չանցավ։ ՀՀԿ խորհրդի իր գլխավորած հենց առաջին նիստում Սերժ Սարգսյանն ընդունեց աննախադեպ մի որոշում՝ ոչ միայն իր խորհրդի անդամ Արման Սահակյանին արգելել առաջադրվել Աջափնյակի թաղապետի թեկնածու, այլ նաեւ պատժել կարգազանց բոլոր սատարողներին։ Թվում էր` միաձայն պարտադրված այս որոշումից հետո բոլորը պետք է ահաբեկվեին, եւ ՀՀԿ կրիմինալի top-տասնյակի առաջին հորիզոնականները զբաղեցնող Գալուստ Սահակյանն ու Աշոտ Աղաբաբյանը պետք է աղաչեին իրենց զավակին` չդառնալ Րաֆֆու Սամվել եւ սուր չբարձրացնել ընտանիքի սրբազան ունեցվածքի` մարշրուտնու գծերի ու «Հրազդան» տոնավաճառի վրա։ Բայց, պարզվեց, ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես թվում էր Սերժ Սարգսյանին, եւ Հանրապետական կուսակցության պառակտումը գնալով դառնում է ռեալ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը մշտապես փառքով է կատարել կառավարության կողմից իր վրա դրված բոլոր սեւ գործերը, վերջին շրջանում մի տեսակ անտարբեր էր հայրենի կառավարության շահի հանդեպ, եւ պատահական չէ, որ ԱԺ-ում չանցավ կառավարության համար խիստ կենսական՝ հանրային-գերակա շահի մասին օրենքի նախագիծը։ Որեւէ մեկը չի կասկածում, որ եթե Գալուստ Սահակյանը շատ ուզենար, ապա նա գետնի տակից էլ կգտներ եւ խորհրդարան կբերեր բոլոր կոճակսեղմիչներին։ Սերժ Սարգսյանի վերջնագիրը չազդեց նաեւ Արման Սահակյանի պլանների վրա, եւ անգամ այն դեպքում, երբ Աջափնյակի տարածքային կառույցի բացումը ՀՀԿ ղեկավարությունը բոյկոտեց, Արման Սահակյանը շարունակում էր բավականին ակտիվ նախապատրաստվել թաղապետի առաջիկա ընտրություններին` դրա դիմաց պատրաստ լինելով զրկվել անգամ խիստ «պրիստիժնի» Հանրապետական կուսակցության տոմսից։

Բացի այդ, ՀՀԿ հին անդամները, որոնք բացահայտ Գալուստ Սահակյանի կողմնակիցներն են, մի քանի անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին զգուշացրել են, որ եթե կուսակցության ներսում իրենց վրա ճնշումը շարունակվի, դա կարող է ներսից պայթեցնել կուսակցությունը։ Ուստի, հասկանալով, որ իր եւ Աղվան Գառնիկիչի պայմանավորվածության գինը կարող է դառնալ ՀՀԿ-ի տրոհումը, եւ կանխատեսելով, թե ինչ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել ընտրությունների օրը, Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը որոշել են կողմերին առաջարկել կոմպրոմիս՝ չի առաջադրվում ո՛չ Արծրուն Խաչատրյանը եւ ո՛չ էլ Արման Սահակյանը։ Այս կոմպրոմիսը լուծում է ե՛ւ Սահակյանների ընտանիքի արժանապատվության հարցը, որոնց համար կարեւորը, որ չառաջադրվի, ինչպես Արման Սահակյանն է ասում՝ ջրի բերանին նստած հրեշը, եւ չի խախտվում նաեւ Աղվան Գառնիկիչին տված խոստումը, քանի որ առաջադրվում է նրա հարազատ եղբայրը. այսինքն՝ թաղը կրկին մնում է «Նիգ-Ապարանի» վերահսկողության տակ։

Արծրուն Խաչատրյանը իր չառաջադրվելու բոթը ընդունել է սրտի ցավով, բայց ըմբռնումով. եթե, իհարկե, առաջարկվող փոխհատուցումը համարժեք լինի կորստին։ Եւ չնայած Աջափնյակի գործող թաղապետը մի շրջապատում ասել է, որ շատ կուզենար գնալ Շահեն Հովասափյանի տեղը կամ էլ «տամոժնու» պետ, բայց նրան առաջարկվող փոխհատուցումը ընդամենը Արագածոտնի փոխմարզպետ կամ փոխնախարար է։ Ինչեւէ, նախօրեին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Արման Սահակյանի հետ, բայց մեր տեղեկություններով, նրանք որեւէ վերջնական բան չեն կարողացել պայմանավորվել։ Բանակցությունները, արդեն առանց Արման Սահակյանի, ՀՀԿ-«Նիգ-Ապարան» ղեկավարությունը շարունակել է մինչեւ ուշ գիշեր, եւ ասվել է, որ եթե Արմանին չեն կարողանում համոզել, որ չառաջադրվի, ուրեմն Ծիվոն, նույն ինքը՝ Արծրուն Խաչատրյանը, առաջադրվում է։ Երեկ առավոտից Արծրուն Խաչատրյանի վարորդը, իր շեֆի առաջադրման գործերը մեքենայի մեջ դրած, սպասում էր հրահանգի` տանե՞լ, թե՞ չտանել։

Ինչ վերաբերում է Արման Սահակյանին, ապա վերջինս երեկ առանձնացել էր բոլորից` միայնության մեջ որոշում կայացնելու համար, եւ ինչպես ասաց նրա հայրը՝ «Ես վստահ եմ, որ Արմանը ճիշտ որոշում կկայացնի»,- ու ավելացրեց. «Մենք եւս իմացել ենք, որ Արծրուն Խաչատրյանը չի առաջադրվելու։ Սակայն նա այդ մասին պետք է պաշտոնական հայտարարություն անի, որից հետո նոր Արմանը կորոշի իր անելիքը։ Իսկ Արմանը ուժեղ տղա է, եւ, կարծում եմ, այս ընթացքում բոլորը համոզվեցին, որ միշտ ճիշտ որոշումներ է կայացնում։ Թե ինչպիսի՞ որոշում կկայացնի Արմանը` չեմ կարող ասել, բայց ես ողջունելու եմ նրա կայացրած ցանկացած որոշում»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Չի բացառվում, որ Արման Սահակյանի ժամանակավոր մեկուսացումը լրատվամիջոցներից` մինչեւ վերջնական որոշում կայացնելը, պայմանավորված է նրանով, որ պարզ չէ, թե ի՞նչ է ստանալու Արման Սահակյանը չառաջադրվելու դիմաց։ Մեկ ամիս առաջ Անդրանիկ Մարգարյանը նրան խոստացել էր անցողիկ տեղ ՀՀԿ համամասնական ցուցակում, սակայն ՀՀԿ ցուցակի անցողիկ համարվող առաջին 30 տեղերում արդեն այնպիսի խցանում է, որ Արմանը դժվար թե համաձայնի նման անորոշ ապագայի դիմաց փոխել թաղապետության ռեալ շանսը։ Ինչ վերաբերում է նրան, որ Արման Սահակյանը սպասում է՝ առաջինը Արծրուն Խաչատրյանը հայտարարի չառաջադրվելու իր որոշման մասին, նա էլ սպասում է Արմանի հայտարարությանը, երկու թիմերում բացատրեցին, որ վախենում են «քցվելուց»: «Բա որ Արմանը թեկնածությունը հանի, ու հանկարծ վերջին պահին Ծիվոն առաջադրվի՞»,- ասում է Արմանի ընկերներից մեկը։   

Մինչդեռ, բանակցությունները կողմերի միջեւ դեռ շարունակվում են, եւ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ կա «Նիգ-Ապարանի» որոշումը, եւ Արծրուն Խաչատրյանը չի առաջադրվելու: Ինչ վերաբերում է Արման Սահակյանին, ապա երեկ ողջ օրը նա դեռ մտածում էր եւ, ըստ ամենայնի, նույնպես չի առաջադրվի: Իսկ եթե` ոչ, դա արդեն նշանակում է, որ պատերազմը ՀՀԿ-ում անխուսափելի է, երբ ՀՀԿ խորհրդի շարքային անդամը չի ընդունում անգամ իր անմիջական ղեկավարի առաջարկած կոմպրոմիսը։ Այն էլ` ինչպիսի ղեկավարի։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1342 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով