Մեր գույնզգույն կուսակցությունները. ասա՛, ի՞նչ է անունդ

01/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

ՀՀ արդարադատության նախարարության՝ կուսակցությունների գրանցամատյանում, վերջին տվյալներով, գրանցված են 75 քաղաքական կազմակերպություններ: Բավական հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ քաղաքական դաշտը դիտարկում ենք ըստ կուսակցությունների հիմնադրման տարեթվերի եւ անվանումների: Այսպիսով, գրանցված կուսակցություններից տասներկուսը ունեն տասնհինգ տարվա պատմություն: Այդ կուսակցությունները հիմնադրվել են Հայաստանում բազմակուսակցական համակարգին անցնելու առաջին տարում` 1991թ.: Ամենատարեց կուսակցությունների մի զգալի մասի անունները ներկա քաղաքական կյանքում բավական հաճախակի են հնչում` ՀՀԿ, ՀՀՇ, ՀՅԴ, ՍԻՄ, ԱԻՄ, ՀՌԱԿ, ՀԴԿ եւ այսպես շարունակ: Սակայն նույնիսկ տարեցների մեջ կարելի է հանդիպել անունների, որոնց մասին քչերը լսած կլինեն:

Մասնավորապես, դեռեւս 1991թ. հուլիսի 15-ից Հայաստանում գործել է, եւ կարելի է ենթադրել, որ նաեւ մինչ օրս գործում է «Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն» (ՆՑԿ հապավմամբ) անվամբ քաղաքական ուժը, որի նախագահն է Գեւորգ Հովսեփյանը: Քաղաքական դաշտի ամենատարեցների մեջ մյուս հայտնագործությունը «Հայրենիք Կուսակցություն» (ՀԱՅ.ԿՈւՍ հապավմամբ) անունով քաղաքական միավորումն է, որը, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է 1991թ. դեկտեմբերի 12-ին: 1992թ. գրանցված կուսակցություններից մինչեւ մեր օրերն են հասել միայն երկուսը: Նրանցից գոնե ԱԺՄ-ն այսօր էլ հանրությանը քիչ թե շատ հայտնի կուսակցություն է: 14-ամյա մյուս կուսակցությունը «Արցախ-Հայաստան» անունն է կրում:

Քաղաքական ուժերի գրանցման տարեթվերում 1993 թվականը բացակայում է: Կարելի է ենթադրել, որ եթե անգամ այդ թվականին կուսակցություններ գրանցվել են, ապա նրանք չեն գոյատեւել մինչեւ մեր օրերը: 1994-1995թթ. գրանցվածներից մեր օրերն են հասել միայն վեց կուսակցություններ: Կարող ենք արձանագրել, որ այդ վեցը այն կուսակցություններից են, որոնց մասին դժվար թե հանրության լայն շերտերը լսած լինեն: 1996թ. գրանցմամբ եւս ոչ մի կուսակցություն գոյություն չունի: Փոխարենը 1997-1998թթ. կուսակցականացման բում է սկսվել: Եթե 1997թ. գրանցվել են հինգ կուսակցություններ, ապա 1998թ. ծնվածները եղել են 8-ը:

1999-2004թթ. ժամանակահատվածում «ծնված» կուսակցությունները համեմատաբար քիչ են` տարեկան 3-ից 4-ը: Այդ հինգ տարիների ընթացքում բացառությունը 2001 թվականն է. այդ տարեթվով գրանցված են միանգամից ութ քաղաքական միավորներ: Փոխարենը վերջին երկու տարիներին, կարելի է ասել, կուսակցականացման նոր բում է սկսվել: Այսպիսով, 2004թ. գրանցվել են 11, իսկ 2005թ.` 7 կուսակցություններ: Ընթացիկ տարում, բարեբախտաբար, միայն մեկ կուսակցություն է գրանցվել, որը կոչվում է «Ազգային արժեքների պաշտպանություն» (ԱԱՊԿ հապավմամբ):

Առավել, քան հետաքրքիր պատկեր ենք ստանում, երբ կուսակցությունները դիտարկում ենք ըստ անվանումների: Փաստորեն, Հայաստանում բազմակուսակցական համակարգի անցնելուց հետո առաջին տարիներին հիմնադրված կուսակցություների անուններից կարելի է կռահել, թե նրանք քաղաքական ինչ հայացքներ եւ ուղղվածություն ունեն. ասենք, անուններում պարտադիր առկա են «դեմոկրատական», «ժողովրդավարական», «ազատական», «կոմունիստական», «սոցիալիստական» բառերը, որոնց շնորհիվ կարելի է կռահել, թե տվյալ կուսակցությունը ինչ գաղափարախոսության կրող կամ քարոզող է: Սակայն տարիների ընթացքում նորանոր ստեղծվող կուսակցությունների անուններից աստիճանաբար սկսել են անհետանալ գաղափարական որոշակիություն հաղորդող անունները:

Իննսունականների երկրորդ կեսին հիմնադրված կուսակցությունների անուններում գերակշռում են կարգախոս, կոչ կամ բարեմաղթանք հիշեցնող բառակապակցությունները: Քաղաքական բեմահարթակում սկսել են հայտնվել, ասենք, «Արդարություն», «Ազգային համաձայնություն», «Ազգային անվտանգություն», «Մեկ ազգ», «Միավորված հայեր» եւ նման անվանումներով կուսակցություններ: Սակայն անվանումների տեսանկյունից պատկերն առավել ցայտուն է 2004-2005թթ. գրանցված կուսակցությունների դեպքում: Թվարկենք վերջին երկու տարում գրանցված մի քանի կուսակցությունների անունները.

«Մայր Հայրենիք», «Հայոց Հայրենիք», «Ազգի փրկություն», «Մեծ Հայաստան», «Մեր տունը Հայաստանն է», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային վերածնունդ», «Դաշինք» եւ այսպես շարունակ: Այսինքն, միայն կուսակցությունների անվանակոչման հարցում տեղի ունեցած զարգացումներն արդեն իսկ բնորոշում են Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած մուտացիաները: Իսկ հիմնական մուտացիան եղել է այն, որ կուսակցությունները սկսել են դադարել գաղափարակիցների համախումբ լինելուց:

Վահագն Հովակիմյան

Տպել
989 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով