Երևանում անցկացվել է ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը

Երևանում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Բացման խոսքում Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական միության տարանցիկ ներուժի զարգացումը» խորագիրը կրող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներին այս կարևորագույն միջոցառմանն աջակցելու և դրան մասնակցելու կապակցությամբ։

Նիստի ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին:

Հանդիպման ավարտին նախարարները որոշում են կայացրել հաջորդ նախարարական նիստն անցկացնել 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում:

Տպել
368 դիտում

Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը