Ով ինչ մտադրությամբ է եկել Երեւան. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Այսօր Երեւանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դրան կմասնակցեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենա նաեւ ընդլայնված կազմով նիստ, որին, բացի անդամ երկրներից, կմասնակցեն կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը: Նիստի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը:

ԵԱՏՄ երեւանյան նիստի ընթացքում ամենահագեցած օրակարգը, թերեւս, Սինգապուրինն է: ԵԱՏՀ առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան ավելի վաղ հայտնել էր, որ Սինգապուրի հետ կնքվելիք համաձայնագիրը փաստաթղթերի փաթեթ է, որը ենթադրում է ոչ միայն առեւտուր, այլեւ ծառայությունների եւ ներդրումների փոխանակում։ Երեւանում կնքվելու է 7 փաստաթղթերից առաջինը՝ ապրանքների մասին միասնական համաձայնագիրը։ ԵԱՏՄ-Սինգապուր հարաբերությունների խորացման գործում մեծ է Հայաստանի ներդրումը, որը՝ որպես նախագահող երկիր, զգալի ջանքեր է գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերն ընդլայնելու ուղղությամբ: ԵԱՏՄ-Սինգապուր հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը հավելյալ խթան կհանդիսանա ՀՀ-Սինգապուր հարաբերությունների խորացմանը:

Հայ-սինգապուրյան երկկողմանի օրակարգը եւս հագեցած է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սինգապուրցի գործընկերոջ հետ երեւանյան հանդիպումից հետո նշել էր, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրանում։ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելիք փաստաթղթերն են Ազատ առեւտրի մասին  եւ Ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագրերը։ Ոչ պակաս կարեւոր է այն, որ Փաշինյան-Լյուն բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում համագործակցությանը:

Իրանի մասնակցությունը ԵԱՏՄ երեւանյան նիստին, այն էլ նախագահի մակարդակով, որոշակի աշխարհաքաղաքական ընդգծվածություն է հաղորդում դրան: Հասան Ռոհանիի այցը, սակայն, կարեւոր է ոչ միայն ԵԱՏՄ-Իրան, այլեւ Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: ԻԻՀ նախագահի կապի եւ տեղեկատվության շտաբի ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայելին հայտարարել է, որ Ռոհանին ելույթ է ունենալու ԵԱՏՄ գագաթնաժողովում եւ ներկայացնելու է Իրանի հնարավորություններն ու ԵԱՏՄ-ի հետ առեւտրի մեծ ներուժը: Առանձնահատուկ նշվել է, որ ՀՀ վարչապետի քննարկումների օրակարգում ՀՀ-Իրան հարաբերություններն ու երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքն են: Ըստ Էսմայելիի՝ Ռոհանին հանդիպումներ է ունենալու նաեւ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ղեկավարների հետ:

Իրանի նախագահի պատվիրակության կազմում են ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ: Տնտեսական շեշտադրումներով է Երեւան գալիս նաեւ Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժէենբեկովը. նրա պատվիրակության կազմում ընդգրկված են էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռյակին, ապա այս երկրների դեպքում առավել հետաքրքրական են հնարավոր վերափոխումները երկկողմ հարաբերություններում: Վերջին ամիսներին ռուս-բելառուսական հարաբերությունների կենտրոնում Միութենական պետության շուրջ քննարկումներն են, ինչպես նաեւ ՌԴ-ի «հարկային մանեւրի» հետեւանքները երկու երկրների առեւտրաշրջանառության վրա: «Հարկային մանեւրի» հետեւանքով 2024 թվականին ռուսական նավթի գինը Բելառուսում թանկանալով՝ կհավասարվի համաշխարհայինին: Այդ պատճառով ակտիվացել են խոսակցությունները, թե Բելառուսը կարող է սկսել նավթի նոր մատակարարներ փնտրել: Մայիսի 28-ին Նուրսուլթանում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, որ Բելառուսը դիտարկում է Ղազախստանից նավթամթերք գնելու տարբերակը:

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում նախատեսված միջոցառումների մեկնարկը տրվել է սեպտեմբերի 30-ին. Թումո կենտրոնում կայացել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները» միջազգային ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետները, միջազգային վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ։ Հոկտեմբերի 1-ին նախատեսվում է պանելային քննարկում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների եւ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:

Հատկանշական է, որ այս ֆորումը զերծ չի մնացել աշխարհաքաղաքական հակամարտության հետեւանքներից. ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում ֆորումին իր մասնակցությունը: Ինչպես նշել էր The Washington Post-ը՝ ֆորումին մասնակցությունը չեղարկելու որոշման պատճառը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն է: Իր կարծիքով՝ ֆորումը վերաբերում էր Հայաստանի անվտանգության հարցերին: Ամերիկյան պարբերականի հետ զրույցում նա նշել է, որ չէր ստուգել ֆորումի մասնակիցների ցանկը եւ օրակարգը:

Աշխարհաքաղաքական խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Մոլդովայում միմյանցից խիստ տարբերվում են նախագահի եւ կառավարության կարծիքները ԵԱՏՄ-ում Մոլդովայի ոչ միայն հեռանկարների, այլեւ կարգավիճակի վերաբերյալ: Դոդոնը կարծում է, որ Մոլդովան ունի դիտորդի կարգավիճակ, իսկ արտաքին գործերի նախարար Նիկա Պոպեսկուն նշում է, որ Մոլդովայում «այդ հարցով ներքաղաքական ընթացակարգերը» կատարված չեն եւ երկիրը չի կարող դիտորդ լինել ԵԱՏՄ-ում: Նման իրավիճակում քիչ հավանական է, որ Մոլդովայի ներկայիս կառավարությունն ինչ-որ քայլեր կկատարի ԵԱՏՄ-ի հետ մերձենալու ուղղությամբ: Այդուհանդերձ նախագահ Դոդոնի օրակարգը եւս հագեցած է երկկողմ հանդիպումներով:

Տպել
4031 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ