Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

30/09/2019 schedule12:35

2019 թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019 թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ն անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի և «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները և կայանել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, երթևեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու և հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետևանքով ժամը 19:30-ի սահմաններում նշված ճանապարհահատվածով ընթացող «ԿԱՎԶ»  մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին, որի հետևանքով ավտոբուսի վարորդը՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ  13 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
347 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան