Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. նախագահ

Չինաստանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Ազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան դեսպանություն: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը մեր ժողովրդի և անձամբ իր անունից դեսպան Թիան Էրլունին, դեսպանության աշխատակազմին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ:

«Չինաստանը բարեկամ երկիր է, որը մոտ է մեզ: Այն ավելի ու ավելի մոտ է դառնում «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շնորհիվ՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքական առումով: Մենք ունենք ներուժ՝ առավել ընդլայնելու ու խորացնելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ այցելության և շնորհավորանքի համար. «Տոնի առթիվ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, սակայն այսօրվա Ձեր այցը դեսպանություն ամենակարևորն է: Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև: Որպես դեսպան՝ ես հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ եմ տեսնում»:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանը՝ Թիան Էրլունը, մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությունների, ինչպես նաև, Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, Հայաստանում Չինաստանին վերաբերող համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ, որը դեսպանը համարել է կարևոր ձեռնարկ:

Անդրադարձ է կատարվել է նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը:

Տպել
315 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան