Գերմանական խոշոր ներդրումային ընկերությունը 150 հեկտար նռան և ընկուզենու այգիներ կտնկի Արցախում. Արայիկ Հարությունյան

30/09/2019 schedule11:08

Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն և Ժնև քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ավելացրել է, որ չնայած այդ ընկերությունների ղեկավարները դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը՝ զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց:

«Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավելի քան 10 հազար հեկտար նոր այգիների հիմնման մեծ ծրագրին»,- նշել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետի գրառման համաձայն՝ այցի ընթացքում գերմանացի գործընկերների ուղեկցությամբ մասնակցել է նաև Մյունխեն քաղաքում կազմակերպված ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնին:

«Կարծում եմ՝ Արցախում անցկացվող փառատոներին նոր շունչ հաղորդելու համար ուսանելի շատ բան ունենք:

Ընդհանրացնելով այցիս արդյունքները՝ կարող եմ հայտարարել, որ եվրոպական ավելի մեծ ներդրումների ներգրավումն Արցախում այլևս իրողություն է, և համոզված եմ, որ տարեցտարի այն կամրապնդվի նոր նախագծերի իրականացմամբ»,- եզրափակել է Հարությունյանը:

Տպել
717 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան