Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկը հետազոտվել է հիվանդանոցում եւ տեղափոխվել ՁՊՎ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ընթացքում օրեր առաջ ձերբակալված Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Նրա համար կանչվել է շտապօգնության բրիգադ:

Այս մասին ՀԺ-ին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ըստ այդմ՝ Փանոսյանը տեղափոխվել է «Լևոն Հովհանիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն», այնուհետեւ՝ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական ստուգման: Բժշկական կենտրոնից Փանոսյանին հայտնել են, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա, և վերջինս տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նորայր Փանոսյանն անգիտակից վիճակում չի եղել և վիրահատության չի ենթարկվել: Քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվություն հրապարակելուց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի եւ ՀՀ ԱՆ ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Նա ձերբակալվել է: Փանոսյանը, մեր տեղեկություններով, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է։

Տպել
1817 դիտում

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում