Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. նա ներկա էր նիստին

30/09/2019 schedule10:42

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Որոշումը հրապարակվել է այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ կայացած նիստում:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրը՝ ավելի վաղ, Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարել, իսկ օգոստոսի 30-ին Խաչատրյանը կալանավորվել էր:

ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանները բողոք էին ներկայացրել նրան կալանավորելու որոշման դեմ, ինչն այսօր մերժել է դատարանը: 

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում դատարանի այս որոշումը աբսուրդ որակեց:

Մեր հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը նույնպես ներկա էր որոշման հրապարակմանը: «Գագիկ Խաչատրյանի համար, ընդհանուր առմամբ, սպասելի էր այս որոշումը, որովհետեւ իրականում ինքն էլ է պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ իրավական առումով անվիճելի էր, որ այս բողոքը պետք է բավարարվեր, քանի որ կալանքն ակնհայտ ապօրինի է, եւ քանի որ գործը այնպիսի դատավոր էր քննում, որը նախկինում, համենայն դեպս, ի վիճակի էր օբյեկտիվ, արդար որոշումներ կայացնել, միակ հույսն ինքն էր: Բայց փորձը ցույց տվեց, որ այսօր այլեւս նման դատավորներն էլ չեն կարողանում արդար որոշումներ կայացնել: Հետեւաբար, ընդհանուր առմամբ, սպասելի էր, բայց ցավալի, որ նման իրավիճակ է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ դատարանի սույն որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

Տպել
1012 դիտում

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին

«Ռեալ»-ն ու «Բարսա»-ն ուզում են խաղալ դեկտեմբերի 18-ին, առաջնության ղեկավարները համաձայն չեն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Եթե փոփոխություններն ուշացրել ենք, չի նշանակում՝ պետք է հաշված շաբաթների ընթացքում հապճեպ լուծել հարցը․ Սուրեն Սահակյան