ՀՀ ԱԺ բամբասանքներ՝ Եվրոպայի համար.երկու Հայաստանի արանքում 

30/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի համարում:

Երեկ առավոտյան ժամը 9-ից Հայաստանի խորհրդարանում անկեղծության ժամ էր։ Ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները առանձին-առանձին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոնին եւ Ժորժ Կոլումբիեին այնպիսի հետաքրքիր մանրամասներ պատմեցին առաջինները` իշխանության, մյուսները` ընդդիմության կյանքից ու գործունեությունից, որ օրվա երկրորդ կեսին համազեկուցողները ուժասպառ էին եղել քաղաքական ստրիպտիզի միաժամանակյա սեանսից։ Եւ չնայած Կոլումբիեն ներկաներին պարբերաբար խնդրում էր զրույցի մանրամասները պահել կոնֆիդենցիալ, բայց քանի որ դուռը կիսաբաց էր, իսկ մեր քաղաքական գործիչները` բերանբաց, կոնֆիդենցիալությունից բան չմնաց. ընդդիմությունը մինչեւ վերջ մերկացրեց իշխանություններին, իսկ կոալիցիայի կուսակցությունները պարզապես տրյապկա սարքեցին ընդդիմության լիդերներին։

Այնուամենայնիվ, ողջ այդ ստրիպտիզը կողքից լսող եւ դիտողները պետք է խոստովանեն, որ կոալիցիան ներկայացնող ուժերը իրենց բամբասանքի մեջ կատարյալ ճղճիմ էին, ի տարբերություն ընդդիմության, որի բամբասանքը հիմնականում հիմնված էր կոնկրետ դեպքերի եւ փաստերի վրա։ Եւ այսպես, կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ Ժորժ Կոլումբիեն հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է նրանց կարծիքը հայաստանյան ընդդիմության վերաբերյալ։ Եթե Կոլումբիեն իմանար, որ իր հարցը նման աշխուժություն է առաջացնելու հատկապես ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի մոտ, թերեւս ձեռնպահ մնար այդ հարցից։ Սակայն հարցը տրվել էր, եւ ընդդիմությանը ջախջախելու միսիան իր վրա վերցրեց Գուրգեն Արսենյանը։

Նա Կոլումբիեի եւ Էլոնի ուշադրությունը նախեւառաջ հրավիրեց Ստեփան Դեմիրճյանի անձի վրա` համազեկուցողներին հիշեցնելով, որ այդ անձնավորությունը նախկին իշխանություն է՝ «Միասնության» քաղաքական ժառանգորդը, որի գործողությունների հետեւանքով տեղի ունեցավ պառակտում իշխանական ճամբարում։ «Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ այսօր ամենածայրահեղ ընդդիմություն հանդիսացող «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնում է նախկին վարչապետը, որի վարչապետության տարիներին արձանագրվեց տնտեսության աննախադեպ անկում»,- «կենտրոնի» ուշադրությունը Արամ Զավենիչի վրա սեւեռեց Արսենյանն ու անցավ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին.

«Դա այն անձնավորությունն է, որի վեց հոգանոց խմբակցությունը նախորդ խորհրդարանում բաժանվեց վեց կտորի։ Հիմա հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ընդդիմությանը քաղաքականապես «պրոֆնեգոդնի» սարքեց ՄԱԿ նախագահն ու Կոլումբիեի թույլտվությունը խնդրեց մի փոքրիկ կանխատեսում անելու համար։ Պարզվում է` ընտրություններից ութ ամիս առաջ արդեն Արսենյանը գիտի, թե ո՞ր քաղաքական ուժերն են լինելու խորհրդարանում։ Եւ երբ Կոլումբիեն անկեղծորեն զարմացավ, թե ինչպե՞ս է հնարավոր ընտրություններից առաջ իմանալ` ո՞ւմ է իր քվեն տալու ժողովուրդը, Արսենյանը միամիտ ֆրանսիացուն բացատրեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եւ կանխատեսեց։

Այսպիսով, Արսենյանը գիտի, որ 2007-ի ԱԺ-ում լինելու են ՀՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ազգային միաբանությունն» ու մեկ էլ «Բարգավաճ Հայաստանը»։ Իսկ երբ Կոլումբիեն ճշտեց, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» ավելի շատ շարժում չէ, այդ ակնարկից ակնհայտորեն գոհ Արսենյանը հեգնեց. «Դե, հիմա անունը կուսակցություն է»։ Ի դեպ, Արսենյանը գիտի նաեւ, որ  2007-ի ԱԺ-ում մեծամասնություն են կազմելու ՀՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ առայժմ դեռ շարժում` «Բարգավաճ Հայաստանը»։   

Եթե Գուրգեն Արսենյանն իր վրա էր վերցրել ընդդիմության սնանկությունը ցույց տալու միսիան, նրա գործընկեր Մկրտիչ Մինասյանի միսիան ազատ, անկախ,  ինքնիշխան, ժողովրդավար, իր պայծառ առաջնորդներով դեպի պայծառ ապագա նայող Հայաստանն ու նրա իշխանություններին գովելն էր։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այդ հատվածից Մինասյանը հիշատակեց միայն Գեղամյանին։ Երբ համազեկուցողները տեղեկացրեցին, թե Գեղամյանը բողոքել է, որ ընդդիմությունը զրկված է եթերից, Մինասյանը հուզվեց: «Բայց, ախր, ո՞նց կարելի է նման բաներ ասել, ընդամենը մի քանի օր առաջ Գեղամյանը ուղիղ երկուսուկես ժամ ԱԼՄ-ի եթերում էր։ Բայց չի կարելի, չէ՞, նման թյուր տպավորություն ստեղծել մեր երկրի մասին»,- ժողովրդավար Հայաստանին պաշտպանեց «Ժողպատգամավորի» ներկայացուցիչը, որը, ի դեպ, տեղյակ էլ չէր, թե ո՞ւմ մոտ էր գովում իր դեմոկրատական հայրենիքը, քանզի հանդիպումից հետո լրագրողներին էր հարցնում, թե ինքը հենց նոր ո՞ւմ հետ էր հանդիպում։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանց ասելիքում եւս թարմություն չկար։ Գրիգոր Հարությունյանը բամբասեց վարչապետից, որը ասել է, թե ընդդիմությունը չպետք է բիզնես ունենա, եւ հիշեց Քոչարյանի հանդիպումը ուսանողների հետ, որտեղ նախագահը ասել է, որ ընդդիմությունը չի կարող հեղափոխություն անել, որովհետեւ փող չունի։ «Դուք հասկանո՞ւմ եք, որ այս մարդիկ ամեն ինչ, այդ թվում նաեւ ընտրությունները, գնում են փողով»,- համազեկուցողներին տեղեկացրեց Հարությունյանը։ Որից հետո բոլոր ընդդիմադիրները միասին հայտարարեցին, որ Քոչարյանի նպատակը Սերժին նախագահ կարգելն է, ինչը նաեւ Արեւմուտքի ջանքերով պետք է խափանել։ Թերեւս, միակ նոր բանը ասաց Վազգեն Մանուկյանը, որը ԵԽԽՎ համազեկուցողներին զգուշացրեց, որ Հայաստանի ժողովուրդը հիասթափված է նաեւ իրենցից, քանզի տպավորությունն այնպիսին է, որ նրանք եւս Հայաստանի իշխանությունների ձեռքին դարձել են խաղալիք։

«Եթե տեղի է ունենում հանրաքվե, որին 20 տոկոս մասնակցություն չի լինում, եւ դուք նման հանրաքվեն չեք դատապարտում, մենք իրավունք ունենք մտածելու, որ դուք եւս այս իշխանությունների խաղալիքն եք»,- ասաց ԱԺՄ նախագահը։ Այս մեղադրանքը Կոլումբիեին թասիբի գցեց, ու նա հայտարարեց, որ ցանկացած պահի իրենք կարող են Հայաստանին դուրս գցել ԵԽ-ից եւ զրկել շատ բաներից, բայց՝ դեռ չեն անում։ Վազգեն Մանուկյանը, իհարկե, թույլ չտվեց, որ իր երկրին դուրս շպրտեն ԵԽ-ից։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա Կոլումբիեն համաձայնեց ընդդիմության հետ` ասելով, որ իրենց դեսպանները եւս տեղեկացրել են, որ հանրաքվեի օրը փողոցներում մարդ չի եղել։ Իսկ թե ինչո՞ւ ԵԽ-ն այդ հանրաքվեն անօրինական չի ճանաչել, ապա Կոլումբիեն պատասխանելու լիազորություն չուներ։

Ինչեւէ, լսելով երկու՝ իրար հակադիր Հայաստանների մասին պատմությունները` ակնհայտ էր, որ Կոլումբիեն ու նրա նոր գործընկերը հավատում էին այն Հայաստանին, որը իրենց ներկայացրեց ընդդիմությունը, որի բոլոր պնդումներին համազեկուցողները համաձայնում էին։ Մինչդեռ, կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ Կոլումբիեն անընդհատ նայում էր ժամացույցին եւ հիշում, որ սոված է։ Բայց քանի որ Հայաստանի մասին համազեկուցողների հերթական զեկույցը ներկայացվելու է միայն դեկտեմբերի 12-ին, երբ հանդիպումների ավարտին մենք Ժորժ Կոլումբիեին հարցրեցինք, թե ներկայացված երկու Հայաստաններից ո՞րն իրեն ավելի արժանահավատ թվաց, ԵԽԽՎ զեկուցողը ասաց. «Ես այդ հարցին հիմա չեմ պատասխանի, որովհետեւ բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի ունեցան, այս պահին մնում են կոնֆիդենցիալ»։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1058 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է