Սեփականության օտարման օրենքի շուրջ. կառուցապատումը՝ անօրինական

30/09/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի համարում:

Հոկտեմբերի 1-ին կլրանա այն ժամկետը, որը ՍԴ-ն այս տարվա ապրիլի 18-ին կայացրած իր հանրահայտ որոշմամբ հատկացրել էր ՀՀ կառավարությանը եւ ԱԺ-ին, որպեսզի վերջիններս մշակեին եւ ձեւավորեին պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման գործընթացի նոր, սահմանադրական իրավական դաշտ: Առկա օրենսդրական դրույթները, որոնց հիման վրա իրականացվել են Կենտրոնի օտարումները, ճանաչվել էին հակասահմանադրական: Անցած ամիսների ընթացքում, փաստորեն, կառավարությունը եւ ԱԺ-ն այդպես էլ չեն կատարել ՍԴ-ի որոշման պահանջը: ՍԴ-ի որոշման չորրորդ կետով նոր իրավական դաշտի ձեւավորումը հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան հոկտեմբերի 1-ը, սահմանված է որպես ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի պարտավորություն: Իսկ մեկ օրում նոր իրավական դաշտ ձեւավորելու կառավարության փորձը, ինչպես հայտնի է, տապալվեց:

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ի սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար այդպես էլ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստացավ: Իհարկե, ՀՀ կառավարությունը նույն օրենքի նախագիծը կրկին ճանաչել է անհետաձգելի քննարկման ենթակա եւ վերադարձրել է ԱԺ: Ստեղծված իրավիճակում այլեւս ակնհայտ է, որ առնվազն մինչեւ հոկտեմբերի առաջին կեսը նոր իրավական դաշտը գոյություն չի ունենա, հետեւաբար, ՍԴ-ի որոշման պահանջը խախտված կլինի: Իսկ «ՍԴ-ի մասին» օրենքի 67-րդ հոդվածն ամրագրում է. «Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: 

Նոր իրավական դաշտի ձեւավորման հետ կապված բոլոր գործընթացներում հիմնականում հանդես է գալիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:  Մեզ հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` Հարությունյանը նախ պնդեց, որ ՍԴ-ի որոշումը չի խախտվել, ուստի պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: Ըստ նրա, ՍԴ-ի որոշման` մինչեւ հոկտեմբերի 1-ը տրված ժամկետը վերաբերել է միայն հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթների ուժի մեջ մնալուն. ՍԴ-ի մատնանշած ժամկետը չի վերաբերում նոր իրավական դաշտի ձեւավորմանը: Հարությունյանի խոսքերով, ստեղծված իրավիճակը խնդրահարույց է այն պատճառով, որ պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացը միառժամանակ իրավական վակուումում կհայտնվի:

Այսինքն` նախկին օրենսդրությունը չի գործի, չի լինի նաեւ նորը: Սակայն այդ դեպքում ի՞նչ կարգավիճակում կհայտնվի Կենտրոնի կառուցապատման ծրագիրը: Ի վերջո, այդ կառուցապատման հիմքում ընկած են կառավարության որոշումներ, որոնց հիմքում ընկած օրենքները ճանաչվել են հակասահմանադրական: Այսինքն` այս իրավական շղթայի եզրահանգումը շատ պարզ է. Կենտրոնի կառուցապատման այն մասը, որը սկսվել է «Պետական կարիք» ձեւակերպման քողի տակ, հոկտեմբերի 1-ից կզրկվի իրավական հիմքերից: Այլեւս հնարավոր չի լինի մատնանշել պետական կարիքի անվամբ սկսված որեւէ շենքի կառուցապատում, որն իր հիմքում կունենա համապատասխան գործող օրենք:

Հնարավոր չի լինի մատնանշել որեւէ օրենք, որով հնարավոր կլինի հիմնավորել, թե ինչու է այս կամ այն տարածքը այսօր պատկանում այդտեղ շենք կառուցողին եւ ոչ թե այդ հողակտորի, ասենք, 5 տարի առաջվա սեփականատիրոջը: Ավելի պարզեցնենք` տարածքի նախկին սեփականատերը իր գույքը ինքնակամ չի վաճառել, նրանից այն վերցրել են մի հիմնավորմամբ, որը ճանաչվել է հակասահմանադրական: Հոկտեմբերի 1-ից այդ հակասահմանադրական հիմնավորումները եւս չեն լինի: Այսինքն` իրավական վակուում ասվածը առավել քան ընդգրկուն է եւ իր մեջ է ներառում Կենտրոնի ողջ կառուցապատման գործընթացը:  Բայց, ըստ Դ. Հարությունյանի, կառուցապատման հիմքում ընկած կառավարության որոշումները չնայած կզրկվեն իրենց օրենսդրական հիմքից, բայց, միեւնույն է, մեխանիկորեն իրենց ուժը չեն կորցնի. իհարկե, ընդունող մարմինը` ՀՀ կառավարությունը, պարտավոր է բոլոր այդ իրավական ակտերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:

Դ. Հարությունյանը միեւնույն ժամանակ ընդունում է այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոնի կառուցապատման ծրագիրն իրականացնող ԾԻԳ-ը հոկտեմբերի 1-ից չի կարող առաջնորդվել հակասահմանադրական ճանաչված իրավական ակտերով: Բայց այդ հանգամանքը չի խանգարի, որ սկսված ծրագրերը շարունակեն իրագործվել, այսինքն` միայն նոր օտարումներ չեն կարող լինել: Այլ կերպ ասած, Հարությունյանի առաջ քաշած մոտեցումը հետեւյալ տեսքն է ստանում. ինչ եղել` եղել է, անկախ նրանից` այդ ամենը հակասահմանադրական է, թե ոչ, միեւնույն է, անշրջելի է, վերջ: Իսկ նոր օտարումները պետք է նոր օրենսդրությամբ կատարվեն: Բնական հարց է ծագում` եթե նախկին հակասահմանադրական գործընթացները հնարավոր չէ ետ շրջել, ապա ՍԴ-ի որոշման իմաստը ո՞րն էր:

Արդյո՞ք նման պայմաններում ՍԴ-ի որոշումը չի դառնում թղթի կտոր եւ` վերջ: Ինչեւէ, Հարությունյանի խոսքերով, ՍԴ-ի որոշումը մեծ նշանակություն է ունեցել: «ՍԴ-ի որոշման արդյունքում մշակվեց օրենք, որը, մեր կարծիքով, համապատասխանում է Սահմանադրությանը»,- ասում է Դ. Հարությունյանը: Իհարկե, կարելի է հեշտությամբ ապացուցել, որ առաջարկված օրենքի նախագիծը կարող է դառնալ հերթական հակասահմանադրական փաստաթուղթը: Սակայն այսօր խնդրո առարկան այդ չէ, այլ այն, որ հոկտեմբերի 1-ից Կենտրոնում իրականացվող կառուցապատումը դառնում է ապօրինի:

Վահագն Հովակիմյան

Տպել
989 դիտում

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին