Ուշ լինի, նո՞ւշ լինի. հիմնադրամը Մարտակերտում

30/09/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի համարում:

2005թ. նոյեմբերին Լոս Անջելեսում կայացավ հերթական հեռուստամարաթոնը, որն ուղղված էր Մարտակերտի շրջանի վերականգնմանն ու զարգացմանը: Այն ժամանակ տարածված նախնական տեղեկությունների համաձայն, մարաթոնի արդյունքում հավաքվել էր 7.7 մլն դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում (ի դեպ, 2004 թվականին այդ թիվը կազմել էր 11.5 մլն դոլար): Սակայն հետո պարզ դարձավ, որ գումար փոխանցելու խոստում տված մարդկանց մի մասը, այնուամենայնիվ, չկատարեց իր խոստումը: Այդ պատճառով էլ, թերեւս, իրականում հավաքված թվի մասին ամիսներ շարունակ ոչինչ չասվեց, ինչը ավելի շարժեց արցախցիների առանց այդ էլ գրգռված հետաքրքրասիրությունը. ինչո՞ւ չեն ասում, թե որքան գումար է հավաքվել, այդ ի՞նչ են թաքցնում:

Այն ժամանակ դեռեւս բամբասանքի մակարդակով էր խոսվում այն մասին, թե որոշ սփյուռքահայեր խոստացված գումարները չեն փոխանցել, ինչն ընկալվում էր որպես անհավանական մի բան: Բայց դա հետագայում հաստատեց նաեւ հիմնադրամը, որից հետո նորից սկսեցին խոսել, թե սփյուռքահայ բարերարները գնալով դադարում են վստահել ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իհարկե, եթե հնարավոր լիներ պարզել, թե իրենց խոստումներից հրաժարվածներն ովքեր են, կարելի կլիներ նաեւ կարծիք կազմել այն մասին, թե դժգոհություններն ինչքանով են համապատասխանում իրականությանը: Չէ՞ որ լիովին տարբեր բաներ են, եթե 10-ական, 100-ական կամ նույնիսկ 1000-ական դոլարի խոստում տված մի քանի տասնյակ մարդիկ հրաժարվեին գումար փոխանցել, եւ լիովին այլ բան է, եթե հրաժարվել են մեծ գումարների խոստում տված անձինք:

Այդ մարդկանց անունները պարզելու մեր ջանքերն ապարդյուն անցան: Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը մեզ ասաց միայն, որ տվյալները դեռ հավաքվում են, եւ երբ ցանկը պատրաստ լինի, այն կհրապարակվի: Այդ ժամանակ մենք հարցրեցինք տնօրենին` ինչպե՞ս է ինքը մեկնաբանում այն լուրերը, թե բարերարներն այլեւս չեն վստահում իրենց: Ն. Մելքումյանը վստահեցրեց, որ «հիմնադրամը շարունակում է մեծ վստահություն վայելել բարերարների շրջանում եւ առաջվա պես շարունակում է աջակցություն ստանալ»: Մի խոսքով, իբր ամեն ինչ կարգին է, եւ իրենց մասին անգամ  Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ են գովեստներ ասվել: Սակայն վերը նշվածը հիմնադրամի` Մարտակերտում իրականացնելիք ծրագրերի հետ կապված միակ անհասկանալի հարցը չէ. պարզ չեն նաեւ ծրագրերի մեկնարկի ուշացման պատճառները:

Մարաթոնի ավարտից հետո մարդիկ սպասում էին, որ հիմնադրամն ահա պիտի սկսի աշխատանքները, սակայն նրանց սպասումները տեւեցին ամիսներ, ինչը նույնպես Արցախում դարձավ խոսակցության առարկա: Այս անգամ արդեն խոսում էին կոնկրետ հիմնադրամի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ ծագած տարաձայնությունների մասին: Թե դրանք ինչքան են խորը, չենք կարող ասել, բայց որ հավաքված գումարների տատանվող թվի, աշխատանքների որակի հետ ծագած խնդիրներում հիմնադրամն ու ԼՂՀ իշխանությունները տարակարծիք են` գաղտնիք չէ: Անգամ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հունիսի 14-ին ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել էր, թե ինքը տեղյակ չէ` որքան գումար է հավաքվել մարաթոնի ընթացքում:

Քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանն էլ նույն օրը պատգամավորներին հավաստիացրել էր, թե ԼՂ կառավարությունը քննարկելու է դժգոհությունների առիթ տված Հյուսիս-հարավ մայրուղու որակի հարցը: Ճիշտ է, Անուշավան Դանիելյանը հետագայում հրաժարվել էր իր խոսքերից, բայց դա  հիմա էական չէ: Էականը պատասխան պահանջող այն հարցն է, թե ի վերջո` ինչո՞ւ են ուշացրել աշխատանքները: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. այն ժամանակ, երբ մենք տրամաբանորեն մտածում ենք, որ եթե ամիսներ շարունակ աշխատանքները չեն սկսել, ուրեմն ուշացրել են (իսկ եթե ուշացրել են, ուրեմն ինչ-որ մի բան այն չէր), հիմնադրամում մեզ հստակ բացատրեցին, որ իրականում ոչ մի աշխատանք էլ չեն ուշացրել.

«Պարզապես սկզբնական ծրագրերը համաձայնեցվել են մարտին, ընդ որում` ԼՂՀ վարչապետի հետ»: Դրանից հետո զբաղված են եղել նախագծային աշխատանքներով: Այս հանգամանքը, իհարկե, շատ կարեւոր է, եւ չենք կարող չհամաձայնել հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի հետ, որ չի կարելի առանց բոլոր ընթացակարգային պահանջները իրականացնելու` կատարել շինարարություն: Միայն թե արդեն ցանկության հարց է, թե դու այդ ընթացակարգային պահանջներն ինչքան ժամանակում կիրականացնես: Տեսականորեն կարելի է անգամ 10 ամսում նախագիծ կազմել, բայց պարզ է նաեւ այն, որ լիովին հնարավոր է այդ աշխատանքներն իրականացնել շատ ավելի սեղմ ժամկետում:

Երեւի ընթացակարգային աշխատանքներն իրականացնողները առաջնորդվում էին հայտնի ասացվածքով ու մտածում, թե ինչքան ուշ լինի, էնքան Մարտակերտի համար նուշ կլինի. մի քանի հիվանդ որ մի քիչ ուշ գնա հիվանդանոց, կամ որ մի քանի ամիս էլ շրջանը ջուր չունենա` ողբերգություն չի լինի: Ընդհակառակը, մի փոքր էլ որ ուշացնեն աշխատանքները, մարդիկ ավելի լավ կզգան, թե ինչքան շատ են զգում շրջանի վերականգնման կարիքը եւ մինչեւ կյանքի վերջ շնորհակալ կլինեն հայրենի իշխանություններից ու հիմնադրամից:

Հ.Գ. Մոտենում է  2006թ. մարաթոնը, իսկ «Մարաթոն-2005»-ի արդյունքում հավաքված գումարները դեռ նոր են գործի մեջ դնում, այսինքն` այն գործի մեջ, որի համար էլ հենց հավաքվել են: Վերջին հանգամանքը հիմնադրամում պատճառաբանում են նաեւ նման ծավալի աշխատանքների փորձի պակասով եւ հավաստիացնում են, որ հաշվի առնելով այս տարվա տխուր փորձը` ԼՂՀ ղեկավարության հետ արդեն համաձայնեցրել են, թե Հադրութում (որի զարգացմանն էլ ուղղված է լինելու այս տարվա մարաթոնը) ինչ աշխատանքներ են իրականացվելու, եվ որոնց նախագծերն արդեն իսկ պատվիրվում են:

Քրիստինե Խանումյան

Տպել
715 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին