Փարաքարում այսօր ընտրություններ են. թեկնածուն՝ իր դատվածության, մրցակիցների մեղադրանքների եւ ծրագրերի մասին

Փարաքար համայնքում այսօր ղեկավարի ընտրություններ են։ Առաջադրված թեկնածուներից Դավիթ Մինասյանն ընտրության է մասնակցել ընտանիքի անդամների՝ մոր և քրոջ հետ։ Լրագրողների հետ զրույցում վերջինս նշել է, որ ընտրել է հանուն բարեկարգ Փարաքարի։

 «Այսքան տարի քաղաքացու համար տեսանելի է, թե ինչ է փոխվել, կարող եք ինքներդ շրջել ու տեսնել, թե փոխելու ինչքան բան կա, որը, գոնե, վերջին 18 տարվա ընթացքում է կուտակվել։ Ամեն ինչ հերթով կանենք, նախընտրական ծրագրումս ամեն ինչ ներկայացրել եմ, պոպուլիստական խոստումներ չեմ տվել։ Հավատացնում եմ ձեզ՝ Փարաքարի առկա բյուջեի պայմաններում նույնիսկ հնարավոր է լուծել համայնքի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը հայտարարել է, որ ավագանու անդամ եղած ժամանակ Դավիթ Մինասյանը որևէ նախագիծ չի ներկայացրել, կարծիք չի հայտնել, վերջինս արձագանքել է․ «Ի՞նչ  եք մտածում, ինձ հետ պայքարող թեկնածուն իմ մասին ի՞նչ պիտի ասեր, տարօրինակ կլիներ, եթե լավ արտահայտվեր»։

Մինասյանը ևս մեկ անգամ անդրադարձել է իր դատվածության մասին լուրերի՝ նախ ընդգծելով, որ ապատեղեկատվություն է տարավծում հոդվածի հետ կապված։

«Դատվել եմ ոչ թե սպանութան փորձի, այլ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Համագյուղացիներս գիտեն, որ փորձել եմ փրկել ընկերոջս կյանքը։ Դա իմ կյանքի միակ և վերջին դեպքն է եղել։ Ես արդեն մոռացել եմ, թե 10 տարի առաջ ինչ է եղել, բայց ոմանք ակտիվ հիշում են ու շահարկում»,- եզրափակել է Դավիթ Մինասյանը։

Տպել
998 դիտում

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի