Սինգապուրի հետ կնքած համաձայնագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս. վարչապետը՝ Լի Սյեն Լունին

Այս տարի Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպելու հնարավորություն են ունեցել, ինչը գերազանց դաշտ է ստեղծել պատմական հարաբերություններ ունեցող մեր ժողովուրդների միջև՝ տարաբնույթ փոխանակումների և փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար։

Այս մասին այսօր, Սինգապուրի եւ Հայաստանի կառավարական պատվիրակությունների միջեւ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք մեծապես շահագրգռված են խորացնել Սինգապուրի հետ  բարեկամական հարաբերությունները, այդ նպատակով արվում են անհրաժեշտ քայլեր, որի համար առկա են  բոլոր նախադրյալները։ 

«Հայաստանն ու Սինգապուրն ունեն հետաքրքիր ընդհանրություններ՝ մեր երկրները հարուստ չեն բնական ռեսուրսներով և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա։ Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը, աշխատասիրությունն ու լավատեսությունը մեր պետությունների զարգացման գրավականն ու շարժիչ ուժն են:

Այս տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները եւ Սինգապուրի վարչապետի այս այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում երկկողմ հարաբերությունները:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ ԵԱՏՄ անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին և ազատ առևտրի մասին համաձայնագրեր։ Բացի այդ ՀՀ-ի և Սինգապուրի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։ Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում՝ Հայաստանի նախագահության ընթացքում։ Մենք՝ որպես նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրում  ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ և Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ այցի ընթացքում Սինգապուրի հետ ստորագրված մշակույթի և արվետսի բնագավառում համագործակցության մասին հուշագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս։ Հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր, որոնք կնշանավորվեն մշակութային մի շարք միջոցառումներով»,-ասաց վարչապետը:

Տպել
1397 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության