Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված շուրջ 200 մլն դրամ վնասը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանմանմիջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացել Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշոման դեմ: 

Վերաքննիչ դատաևրանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ժամը 09։30-ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ դատական նիստին ներկա է եղել նաեւ Խաչատրյանը։ 

Սարգսյանի պնդմամբ՝ առաջին ատյանի դատարանը, ըստ էության, կալանվորումը հիմնավորել է այնպիսի հանգամանքներով, որոնք, ըստ նրա, հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների։ Պաշտպանները ենթադրյալ խախտումների համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում են ներկայացրել արդարդատության նախարարին եւ Դատավորների ընդհանուր ժողովին․

«Բոլորս գիտենք, որ երբ անձին ներկայացնում են կալանվորման միջնորդություն, դատարանին պետք է պարտադիր նյութեր ներկայացվեն, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյոք անձը կապ ունի՞ ներկայցված մեղադրանքի հետ։ Դատարանը սա պետք է հաստատի, որ կարողանա անձին կալանավորել, խոսքը հիմնավոր կասկածի մասին է»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ դատարանը նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ընդհանրապես հացնագործություն առկա՞ է, թե ոչ բայց դատարանը գրել է, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (խոշոր չափերով յուրացում կամ վտանում) հիմնավոր կասկած, ըստ էության, առկա է․

Հարցին՝ քննչական մարմինը հիմնավորումներ չի՞ ներկայացրել, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ դատարանի տրամադրության տակ չկան այդպիսի նյութեր, դատարանը չի հետազոտել այդպիսի նյութեր, եւ դատարանի որոշման մեջ չկան այդպիսի նյութերի մասին նշումներ․

«Դատարանը մեխանիկորեն հաստատել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, երբ մենք 29 թերթից բաղկացած գրավոր առարկություն էինք ներկայացրել, որում հստակ նշել էինք, որ դատարանը չունի փաստական հիմքեր, չի հետազոտել այդպիսի փաստական տվյալներ եւ չի կարող դրա վերաբրեյալ որեւէ եզրահանգում կատարել»։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը նշեց, որ դատավորները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել նյութական եւ դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումների համար, այսինքն՝ ամեն խախտում չէ, որը կարգապահական պատասխանատվության է հանգեցնում։ Ըստ նրա պնդման՝ հիմա այս դեպքում ակնհայտ է, որ դատարանը խախտում է թույլ տվել․

«Այս դեպքում ակնհայտ է նաեւ կոպիտ խախտում, որովհետեւ այստեղ անձի ազատության իրավունքի սահմանափակման խնդիր կա, պետք է անձերից վեր կանգնել, եւ դատարանը չի կարողացել այդ մոտեցումից վեր կանգնել եւ մեխանիկական մոտեցում է ցուցաբերել։ Սա առաջին փաստարկն է, որը ներկայացվել է Վերաքննիչ դատարանին, եւ նա օրենքի իմաստով այլ տարբերակ չունի, քան հաստատել դատարանի սխալը»։

Երեմ Սարգսյանը ներկայացրեց, որ իրենց բողոքի մեջ ընդգրկված է նաեւ այն հանգամանքը, որ Խաչատրյանի ձերբակալումից երկու օր առաջ խուզարկություն կատարելու միջնորդություններ են մուտքագրվել դատարան, որոնք մակագրվել են նույն դատավորին, եւ որ նա առանց որեւէ փաստական տվյալի, բավարարել էր այս միջնորդությունները։ Միջնորդություններից հետո Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց, որի իրավաչափության դեմ պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան, եւ այն կրկին մակագրվել է նույն դատարանին․

«Դատավորը, որը պարտավոր էր անհապաղ քննության առնել այս բողոքը, մինչեւ երեկո որեւէ կերպ նույնիսկ դատական նիստ չնշանակեց, եւ նույն օրը ներկայացվեց կալանքի միջնորդություն»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ ինքն այստեղ տեսնում է պայանավորվածության խնդիր։

«Հիմա, եթե նույն նյութերի վրա դատարանը չի կարողացել ձերբակալման հիմանվորվածությունը հաստատել, հարց է ծագում, թե ինչպես եղավ, որ նույն նյութերի հիման վրա կալանավորման հիմնավոր կասկած հաստատեց։ Այս ամենը վկայում է, որ դատարանն ընդամենը մեխանիկական որոշում է կայացրել, եւ դատարնին մակագրված մինջնորդությունները հատուկ նպատակով են նույն դատավորին մակագրվում, որպեսզի կայացվի ակնկալվող որոշում»։

Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքնները։ Հարցին՝ եթե չի ընդունում, ինչու էր բյուջե վերադարձրել խոշոր չափի գումար, պաշտպանը պատասխանեց, որ չգիտի՝ ինչ տվյալներ են դրանք, ինքը նման բան չգիտի։ Սակայն հետո հաստատեց, որ գումար փոխհատուցվել է նշված քրեական գործով, սակայն թե ով եւ ինչ հանգամանքներում է փոխհատուցել, դրան այս պահին չանդրադարձավ։

Խոսելով կալանավորման հիմքերի մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Խաչատրյանն ազատության մեջ մնալու դեպքում կարո՞ղ է խոչընդոտել գործի քննությանը, Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, վիրահատություն է տարել, որի վերաբերյալ առկա են փաստաթղթեր, եւ նա հետվիրահատական պարտադիր բուժում ստանալու ընթացքում քննիչի առաջին իսկ զանգից վերադարձել է ՀՀ, որպեսզի իր մասնակցությամբ քննություն կատարվի․

«Պետական մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առկա են համապատասխան փաստաթղթեր, որ իմ պաշտպանյալն ունի կոնկրետ ծանր հիվանդություններ, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, միայն սա բավարար էր անձին թույլ տալ մեկնել, բուժում ստանալ, վերադառնալ»,- ընդգծեց պաշտպանը՝ հարց հնչեցնելով, որ եթե դատարանը վեց ամիս որպես խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին, եւ անձը չէր խոչընդոտում քննության ընթացքին, ապա ինչ եղավ հիմա, որ որոշվեց կալանքի միջնորդություն ներկայացնել։

Երեմ Սարգսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանի դիրքորոշումն այն է, որ քննությունը լինի ամբողջական, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, եւ եթե կա խնդիր, որը կհիմնավորվի, այդ ամենին պատրաստ է պատասխան տալ․

«Բայց պետք չէ արհեստականորեն կալանքի հիմքեր ստեղծել։ Դատարաններն այս գործով ակնհայտ խախտումներ են թույլ տալիս, որոնց ուշ թե շուտ անդրադարձ ենք կատարելու, եւ չի բացառցում, որ ՄԻԵԴ-ում արձանագրվեն այդ խախտումները։ Հիմա ինչո՞ւ է պետք, որ այս իրավիճակում դատրանները խախտումներ թույլ տան»։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այնուամենայնիվ իրենք գրավի միջնորդություն են ներկայացրել է այս քրգործով, եւ տեսնելով, «արհեստական մոտեցումը», իրենց հորդորով ԱԱԾ դեպոզիտ հաշվին վճարվել է կոնկրետ այս հոդվածով մեղադրանքների մեջ նշված գումարները՝ որպես ենթադրյալ պատճառված վնասի հնարավոր փոխհատուցում՝ ավելի քան 200 մլն դրամ։ Պաշտպանը նշեց, որ այս գումարը վճարվել են դեպոզիտ հաշվին՝ ցույց տալու, որ Խաչատրյանը դրական վարքագիծ է ցուցաբերում քննության ողջ ընթացքում, եւ եթե հանցանքը հիմնավորվի, ապա սա երաշխիք է, որ գումարը կվերադարձվի պետբյուջե։

Տպել
3688 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ